https://arm.sputniknews.ru/20220518/ughigh-kpvokhancenq-mer-pahanjnery-dimadrutjuny-ert-e-anum-depi-vostikanutjan-shenq-42211395.html
Ուղիղ կփոխանցենք մեր պահանջները. «Դիմադրությունը» երթ է անում դեպի ոստիկանության շենք
Ուղիղ կփոխանցենք մեր պահանջները. «Դիմադրությունը» երթ է անում դեպի ոստիկանության շենք
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ են պահանջելու ՀՀ ոստիկանությունից։ 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T20:25+0400
2022-05-18T20:25+0400
2022-05-18T21:04+0400
երթ
դիմադրություն շարժում
հհ ոստիկանություն
ընդդիմություն
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42212639_0:63:1600:963_1920x0_80_0_0_10c6a7af38e3bbf3dcb553540f0bcde9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպած հանրահավաքից հետո երթ սկսեց դեպի ՀՀ ոստիկանության շենք։Շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրենք հատուկ պահանջներ են պատրաստվում ներկայացնել ՀՀ ոստիկանապետին։Նրա խոսքով` պետք է բացառվի որևէ անհամաչափ կամ բռնի գործողություն ՀՀ քաղաքացիների նկատմամբ։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42212639_72:0:1492:1065_1920x0_80_0_0_b1c07c9a0d2ae2f4f2c83817e4511273.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երթ, դիմադրություն շարժում, հհ ոստիկանություն, ընդդիմություն, իշխան սաղաթելյան
երթ, դիմադրություն շարժում, հհ ոստիկանություն, ընդդիմություն, իշխան սաղաթելյան
Ուղիղ կփոխանցենք մեր պահանջները. «Դիմադրությունը» երթ է անում դեպի ոստիկանության շենք
20:25 18.05.2022 (Թարմացված է: 21:04 18.05.2022) Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ են պահանջելու ՀՀ ոստիկանությունից։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպած հանրահավաքից հետո երթ սկսեց դեպի ՀՀ ոստիկանության շենք։
Շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրենք հատուկ պահանջներ են պատրաստվում ներկայացնել ՀՀ ոստիկանապետին։
«Դիմադրություն» շարժումը պահանջում է անհապաղ կասեցնել բոլոր այն ոստիկանների լիազորությունները, որոնք այսօր և երեկ գործել են ապօրինի։ Նրանք բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Պետք է նաև սկսվի իրավական գործընթաց` պարզելու հանցագործություն կատարած ոստիկաններին հանձնարարություններ ու երաշխիքներ տված անձանց անունները։ Երրորդ պահանջն էլ այն է, որ ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով` այս վայրագրությունների վերաբերյալ»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` պետք է բացառվի որևէ անհամաչափ կամ բռնի գործողություն ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։