00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սվոփ համակարգի միջոցով հնարավոր է զգալիորեն մեծացնել ՀՀ ներկրվող գազի ծավալները. փորձագետ

Մարջանյան. Սվոփ համակարգի միջոցով հնարավոր է զգալիորեն մեծացնել ՀՀ ներկրվող գազի ծավալները
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկություներին, ըստ որոնց` Իրանը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով։
Սվոփ համակարգի միջոցով Հայաստանին գազի մատակարարումը մեզ կարող է օգնել առկա գազատարի թողունակությունը բարձրացնելու առումով, քանի որ մինչև վերջերս Իրանից եկող գազատարն օգտագործվում էր ընդամենը 30 տոկոսով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։
Նա տեղեկացրեց, որ սվոփ համակարգի միջոցով մատակարարումն ըստ էության նշանակում է, որ թուրքմենական գազը ֆիզիկապես Իրանի տարածքով չի հոսելու դեպի Հայաստան, այլ խոսքն այն մասին է, որ թուրքմենական գազը կհասնի Իրան, որտեղ սահմանակից մարզերում կսպառվի, իսկ դրա դիմաց Հայաստանին կմատակարարվի համապատասխան ծավալներով իրանական գազ, այսինքն` այնքան, որքան վերցվում է Թուրքմենստանից։
«Նման գործարքի միջոցով հնարավոր է զգալիորեն մեծացնել Հայաստան ներկրվող գազի ծավալները` համապատասխանաբար ավելացնելով մեր երկրից դեպի Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի քանակը։ Խոսքն անշուշտ կառնչվի «երեքը մեկի դիմաց» բանաձևին, ըստ որի` Հայաստանի համար նպատակահարմար կլինի մտցնել էլեկտրաէներգիայի տարբեր սակագների հասկացողությունը, այսինքն` Իրան արտահանվող էլեկտրաէներգիան պիկային սպառման ժամանակահատվածում մոտ երեք անգամ ավելի թանկ է, քան բազային էլեկտրաէներգիան»,– ասաց էներգետիկ փորձագետը։
Նրա խոսքով` երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ընդհանուր գազամատակարարման ծավալների ավելացումը կարող է հետագայում հեռանկարներ բացել Հայաստանի ու Իրանի միջև էներգետիկ համագործակցության ընդլայնման առումով, երբ հնարավոր կլինի Հայաստանի տարածքով արդեն գազի տարանցման հարցեր լուծել, ինչը շահավետ է երկու կողմերի համար։
Փորձագետը կարծում է, որ սվոփ համակարգով փոխանցման պարագայում գազի դիմաց Հայաստանը կվճարի ոչ թե տարադրամով, այլ որոշակի այլ տիպի համաձայնությունների շրջանակում, ինչպիսին է, օրինակ, գազ` էլեկտրաէներգիայի դիմաց տարբերակը։
Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. նախարար
Նշենք, որ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով։
Նա Սանոսյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել Իրանի գազի ազգային ընկերության կողմից ավելացնել գազի արտահանումը Հայաստան:
Հիշեցնենք` 2004 թվականին Հայաստանն ու Իրանը ստորագրել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք, որի հիման վրա 20 տարվա ընթացքում Իրանը գազ կարտահանի Հայաստան, իսկ փոխարենը Հայաստանից էլեկտրաէներգիա կներմուծի:
Լրահոս
0