00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանն առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը

© Photo / official site of the President of RA Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ
Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ
Բաժանորդագրվել
Մոսկվան արդեն ձևավորել է իր փորձագիտական թիմը Երևանին և Բաքվին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ռուսաստանը հուսով է, որ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործնական աշխատանքը։ ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հայտարարությունն արել է այսօրվա ճեպազրույցում։
«Հետևողականորեն հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման և հետագա դեմարկացիայի օգտին՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,- ընդգծել է Զախարովան:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետք է քայլեր ձեռնարկել սահմանի կայունությունն ու անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ:
«Գործընկերները տեղեկացրել են, որ իրենք մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման ավարտին», - ասել է Զախարովան` ավելացնելով, որ Ռուսաստանն արդեն ձևավորել է իր փորձագիտական թիմը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ մեկնարկն անհրաժեշտ է նաև ցանկացած տեսակի սահմանային միջադեպերի կանխարգելման համար:
«Դրա շրջանակում հնարավոր կլիներ վստահության բարձրացման մեխանիզմներ ձևավորել` ներառյալ շփման խմբերի ստեղծումը՝ սահմանամերձ շրջաններում կայուն մթնոլորտ ապահովելու համար»,-կարծում է Զախարովան:
Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։
Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Լրահոս
0