00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննիչին մի հարց ունենք տալու` երբ է հարցաքննվելու Նիկոլ Փաշինյանը. Արա Զոհրաբյան

© Sputnik / Aram Nersesyan44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոի
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոի - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոի
Բաժանորդագրվել
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչը հայտարարեց, որ զոհվածների ծնողները ներս չեն կարող մտնել։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։ Նրանք բողոքի ակցիա են անում և բացատրություն պահանջում զինվորական քրեական գործերով քննիչի անգործությա վերաբերյալ։
Ծնողների խոսքով` դատախազը ցուցում է տվել քննիչին կատարել քննչական գործողություններ, մինչդեռ քննիչն անգործության է մատնվել։
«Մենք եկել ենք այստեղ, և քննիչին մի հարց ունենք տալու, թե երբ է հարցաքննվելու Նիկոլ Փաշինյանը»,–հայտարարեց փաստաբան, Փաստաբաների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Քիչ անց զինվորական քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչը հայտարարեց, որ ցուցարարները ներս չեն կարող մտնել։
«Ինձ փոխացեցին, որ այս պահին նախատեսված քննչական գործողություններ չկա, ձեզ չենք կարող ներս թողել »,–հայտնեց զինվորական քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչն ու հորդորեց բոլորին դուրս գալ բակից։
Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քրեական գործ կա հարուցված ինչպես Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարության հետ կապված, այնպես էլ 430 փաստաբանների հաղորդման հիման վրա։
Այդ գործերը միացել են մեկ վարույթում, բայց ոչինչ չի արվել։ Ապրիլի վերջին, երբ զոհվածների ծնողները գլխավոր դատախազության շենքի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացրին, նոր դրա հիման վրա սկսեցին գործին ընթացք տալ։
«Մեր բոլորի խնդիրն է բացահայտել ճշմարտությունը, հասկանալ, պարզել,թե պատերազմն ինչից եղավ և ինչու զոհվեցին մեր երիտասարդները։ Այստեղ կա 2 հարթություն.առաջինը` պատերազմի ժամանակ այնպիսի գործողություներ կատարելն է, որը հանգեցրել է այս աղետալի վիճակին, որը կապված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ի դեմս` Նիկոլ Փաշինյանի։ Երկրորդ հարթությունը`ավելի ցածր պաշտոն զբաղեցնող, զինվորական կառավարման մեջ գտնվող անձանց կողմից այն ապօրինություններն են, որոնք պատճառ են դարձել մեր հայրենակիցների զոհվելուն »,–ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` իրենք ունեն հիմնավոր կասկած, որ նախաքննության մարմիններն ի վիճակի չեն հասնելու վարչապետին, քանի որ այդ կառուցների ղեկավարները վարչապետի կողմից են նշանակվում։ «Վարչապետին հարցաքններլը խնդիր է դարձել, այդ պատճառով քաղաքացիական այս վերահսկողությունը քննիչներին պետք է ուժ հաղորդի, որպեսզի այս գործով քննություն անեն»,–ասեց նա։
Հավելենք, որ զոհվածների հարազատները երեկ Ֆրանսիայի հրապարակում էին. նրանք պահանջում էին Գագիկ Ջհանգիրյանի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Լրահոս
0