https://arm.sputniknews.ru/20220518/lghum-svovvorakan-erekhaner-en-aprum-ughghaki-giteninch-e-paterazmy-gevvorgjany-ekhkhv-um-42201256.html
ԼՂ-ում սովորական երեխաներ են ապրում, ուղղակի գիտեն` ինչ է պատերազմը. Գևորգյանը` ԵԽԽՎ-ում
ԼՂ-ում սովորական երեխաներ են ապրում, ուղղակի գիտեն` ինչ է պատերազմը. Գևորգյանը` ԵԽԽՎ-ում
Sputnik Արմենիա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով` Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են... 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T16:34+0400
2022-05-18T16:34+0400
2022-05-18T16:52+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
արմեն գևորգյան
արցախ
լեռնային ղարաբաղ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/13/27238854_0:0:1001:563_1920x0_80_0_0_cf395b84cfda5ea384ba81fb8b3e01b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Ավելի քան երեսուն տարի է` սովորական եվրոպացի երեխաներ են ապրում անկախ Լեռնային Ղարաբաղում, միայն մեկ տարբերությամբ՝ նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը։ ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:Նա բոլորի ուշադրությունը հրավիրել է արցախցի երեխաների անվտանգության ու խաղաղ ապրելու իրավունքի վրա։Նրա խոսքով` խաղաղության հայեցակարգը, որն այլընտրանք չունի ողջ տարածաշրջանի համար, պետք է Արցախի երեխաներին ընձեռի սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու և ապագայի հանդեպ վստահ լինելու հնարավորություն։Գևորգյանը վստահ է, որ ցանկացած այլ լուծում իրական խաղաղություն և կայունություն չի բերի ողջ Հարավային Կովկասում։Նա հիշեցրել է, որ վեհաժողովի վերջին նստաշրջանում Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ադրբեջանի իշխանությունները դեմ են նման այցին։«Ինչո՞ւ։ Որովհետև նա կարող է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վախի և ապագայի անորոշության մթնոլորտ ստեղծում, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար»,- ասել է Գևորգյանը։Նա շեշտել է, որ գտնվելով Լեռնային Ղարաբաղում՝ ԵԽԽՎ ներկայացուցիչները կարող են հարցնել այդ հանրապետության երիտասարդներին՝ պատկերացնու՞մ են այն որպես Ադրբեջանի մաս, որը փորձում է ոչնչացնել իրենց հայրենիքը։ Նրանք կստանան այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է արդյոք ապրել մի պետության կազմում, որը վերջերս Լեռնային Ղարաբաղը զրկեց գազամատակարարումից և բնակչությանը կանգնեցրեց ծայրահեղ հումանիտար աղետի առջև։Գևորգյանն առաջարկել է մտածել, թե ինչպես կարող է արցախցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ, և թե ինչպես կարող են նրանք ներգրավվել համաեվրոպական երկխոսության գործընթացներում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքներն ու ազատությունները։Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Չավուշօղլուի պահվածքին
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/13/27238854_124:0:875:563_1920x0_80_0_0_4ea4747c85820882c2e2599ddb5ee128.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), արմեն գևորգյան, արցախ, լեռնային ղարաբաղ, երեխա
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), արմեն գևորգյան, արցախ, լեռնային ղարաբաղ, երեխա
ԼՂ-ում սովորական երեխաներ են ապրում, ուղղակի գիտեն` ինչ է պատերազմը. Գևորգյանը` ԵԽԽՎ-ում
16:34 18.05.2022 (Թարմացված է: 16:52 18.05.2022) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով` Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են ուշադրությունից։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Ավելի քան երեսուն տարի է` սովորական եվրոպացի երեխաներ են ապրում անկախ Լեռնային Ղարաբաղում, միայն մեկ տարբերությամբ՝ նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը։ ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Նա բոլորի ուշադրությունը հրավիրել է արցախցի երեխաների անվտանգության ու խաղաղ ապրելու իրավունքի վրա։
«Նրանց մեջ հայրենասիրության և արդարության զգացումն ավելի սուր է։ Ի տարբերություն Եվրոպայի իրենց հասակակիցներից շատերի, նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը, գլոբալացման դարաշրջանում նրանք հստակ հասկանում և գիտակցում են, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվում և պահպանվում։ Նրանք հազվադեպ երևույթ են ժամանակակից Եվրոպայի համար. նրանք անկախության սերունդն են»,- ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով` խաղաղության հայեցակարգը, որն այլընտրանք չունի ողջ տարածաշրջանի համար, պետք է Արցախի երեխաներին ընձեռի սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու և ապագայի հանդեպ վստահ լինելու հնարավորություն։
Գևորգյանը վստահ է, որ ցանկացած այլ լուծում իրական խաղաղություն և կայունություն չի բերի ողջ Հարավային Կովկասում։
Նա հիշեցրել է, որ վեհաժողովի վերջին նստաշրջանում Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ադրբեջանի իշխանությունները դեմ են նման այցին։
«Ինչո՞ւ։ Որովհետև նա կարող է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վախի և ապագայի անորոշության մթնոլորտ ստեղծում, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար»,- ասել է Գևորգյանը։
Նա շեշտել է, որ գտնվելով Լեռնային Ղարաբաղում՝ ԵԽԽՎ ներկայացուցիչները կարող են հարցնել այդ հանրապետության երիտասարդներին՝ պատկերացնու՞մ են այն որպես Ադրբեջանի մաս, որը փորձում է ոչնչացնել իրենց հայրենիքը։ Նրանք կստանան այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է արդյոք ապրել մի պետության կազմում, որը վերջերս Լեռնային Ղարաբաղը զրկեց գազամատակարարումից և բնակչությանը կանգնեցրեց ծայրահեղ հումանիտար աղետի առջև։
Գևորգյանն առաջարկել է մտածել, թե ինչպես կարող է արցախցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ, և թե ինչպես կարող են նրանք ներգրավվել համաեվրոպական երկխոսության գործընթացներում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքներն ու ազատությունները։