00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարված իրավիճակ. զոհերի ծնողները փորձում են ՔԿ զինվորական քննչական վարչության շենք մտնել

Բաժանորդագրվել
Տեղեկացվում է, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատացել է, և շտապօգնությամբ նրան տեղափոխում են հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Այս պահին լարված իրավիճակ է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ։ 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանից պահանջում են անհապաղ ազատ արձակել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։
Վարդանյանը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել, և հնարավոր չէ այս պահին ազատ արձակել Գարիկ Գալեյանին, քանի որ կա հատուկ ընթացակարգ։
Քաշքշուկ սկսվեց ծնողների և իրավապահների միջև։ Ծնողները փորձում են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենք մտնել, սակայն իրավապահները դիմադրում են։
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքից մեկ այլ պաշտոնատար անձ իջավ ծնողների մոտ և նշեց, որ հիմա կքննարկեն նրանց պահանջն ու հայտարարությամբ հանդես կգան։
Հայտարարվեց, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատացել է, և շտապօգնությամբ նրան տեղափոխում են հիվանդանոց։
Ծնողները պահանջում են ազատ արձակել զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին
Հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։ Նրանք բողոքի ակցիա են անում և բացատրություն պահանջում զինվորական քրեական գործերով քննիչի անգործությա վերաբերյալ։
Հավելենք, որ զոհվածների հարազատները երեկ Ֆրանսիայի հրապարակում էին. նրանք պահանջում էին ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ ձերբակալվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
ՀՀ քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ մայիսի 17-ին, ժամը 14:05-ի սահմաններում մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ ՔԿ հաղորդմամբ՝ նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
Ըստ ՔԿ-ի` նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։
Լրահոս
0