https://arm.sputniknews.ru/20220518/kievy-buchaji-scenarvov-sadranq-e-patrastum-dzhh-um-rd-pn-42217789.html
Կիևը Բուչայի սցենարով սադրանք է պատրաստում ԴԺՀ-ում․ ՌԴ ՊՆ
Կիևը Բուչայի սցենարով սադրանք է պատրաստում ԴԺՀ-ում․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Կիևն արևմտյան համակարգողների ղեկավարությամբ Բուչայի սցենարով սադրանք է պատրաստում ԴԺՀ–ի Կոնստանտինովկա բնակավայրում: Այս... 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T23:34+0400
2022-05-18T23:34+0400
2022-05-18T23:37+0400
ուկրաինա
արևմուտք
միխայիլ միզինցև
բուչա
սադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662133_0:0:1829:1029_1920x0_80_0_0_d63001a8e5332ba2bbc8b7a20b80a1de.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Կիևն արևմտյան համակարգողների ղեկավարությամբ Բուչայի սցենարով սադրանք է պատրաստում ԴԺՀ–ի Կոնստանտինովկա բնակավայրում: Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:Նրա խոսքով՝ այդ մասին ցուցմունքներ են տվել ուկրաինական զինված ուժերի գերիները։ Միզինցևը նշել է` ծրագրի իրագործման համար գրոհայինները ՌԴ զինծառայողների` սպիտակ թևկապներով համազգեստ են հագնելու և գնդակահարելու են Ուկրաինայի խաղաղ քաղաքացիներին:Գեներալի խոսքով` երբ ՌԴ ԶՈւ-ն ազատագրի այդ քաղաքը, Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի մասնագետներն այդ հանցագործության լուսանկարներն ու տեսանյութերը, իբր պատահաբար անցնող մեքենաների տեսաձայնագրող սարքերով նկարահանված կադրերը տարածելու են արևմտյան ԶԼՄ-ներում և տարբեր ինտերնետ-ռեսուրսներում:Բացի այդ, գեներալը հայտնել է, որ ուկրաինական զինվորականները տարբեր քաղաքների բժշկական հաստատություններում կրակակետեր են տեղադրել, իսկ հիվանդներին կա՛մ վռնդել են, ինչպես Կրամատորսկում (ԴԺՀ), կա՛մ պահում են որպես կենդանի վահան:Նա նշել է, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտումների այս և այլ փաստերը, չնայած ՌԴ բազմաթիվ հայտարարություններին, անուշադրության են մատնվում միջազգային հանրության, ինչպես նաև արևմտյան երեսպաշտ իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների կողմից. նրանք ջանում են չնկատել ուկրաինականնեոնացիստների հանցագործությունները:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 84-րդ օրը։Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները ապրիլին տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել էր Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում էր, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի էր նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենա է անցնում։Ամեն ինչ ժամանակին կհրապարակվի. Պեսկովը` Բուչայի դեպքերի վրա լոնդոնյան «հետքի» մասինԿիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են:Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
ուկրաինա
արևմուտք
բուչա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662133_204:0:1615:1058_1920x0_80_0_0_4fb5bafeb046f13a82759572b4c8821d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, արևմուտք, միխայիլ միզինցև, բուչա, սադրանք
ուկրաինա, արևմուտք, միխայիլ միզինցև, բուչա, սադրանք
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Կիևն արևմտյան համակարգողների ղեկավարությամբ Բուչայի սցենարով սադրանք է պատրաստում ԴԺՀ–ի Կոնստանտինովկա բնակավայրում: Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով՝ այդ մասին ցուցմունքներ են տվել ուկրաինական զինված ուժերի գերիները։ Միզինցևը նշել է` ծրագրի իրագործման համար գրոհայինները ՌԴ զինծառայողների` սպիտակ թևկապներով համազգեստ են հագնելու և գնդակահարելու են Ուկրաինայի խաղաղ քաղաքացիներին:
Գեներալի խոսքով` երբ ՌԴ ԶՈւ-ն ազատագրի այդ քաղաքը, Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի մասնագետներն այդ հանցագործության լուսանկարներն ու տեսանյութերը, իբր պատահաբար անցնող մեքենաների տեսաձայնագրող սարքերով նկարահանված կադրերը տարածելու են արևմտյան ԶԼՄ-ներում և տարբեր ինտերնետ-ռեսուրսներում:
«Օտարերկրյա համակարգողների մատուցմամբ նման ցինիկ ու դաժան սադրանքների հնարամտությունը, առանց չափազանցության, ջնջում է բարոյականության բոլոր նորմերը, իսկ ժամանակակից ազգայնականները դառնում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի նացիստների «ժառանգները»», - ընդգծել է Միզինցևը:
Բացի այդ, գեներալը հայտնել է, որ ուկրաինական զինվորականները տարբեր քաղաքների բժշկական հաստատություններում կրակակետեր են տեղադրել, իսկ հիվանդներին կա՛մ վռնդել են, ինչպես Կրամատորսկում (ԴԺՀ), կա՛մ պահում են որպես կենդանի վահան:
Նա նշել է, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտումների այս և այլ փաստերը, չնայած ՌԴ բազմաթիվ հայտարարություններին, անուշադրության են մատնվում միջազգային հանրության, ինչպես նաև արևմտյան երեսպաշտ իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների կողմից. նրանք ջանում են չնկատել ուկրաինականնեոնացիստների հանցագործությունները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 84-րդ օրը։
Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները ապրիլին
տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել էր Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում էր, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի էր նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենա է անցնում։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են:
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը: