https://arm.sputniknews.ru/20220518/hanrapetakannery-ereq-ertughinervov-qajlum-en-u-pakum-pvoghvocnery-42171763.html
Հանրապետականները երեք երթուղիներով քայլում են ու փակում փողոցները
Հանրապետականները երեք երթուղիներով քայլում են ու փակում փողոցները
Sputnik Արմենիա
Երթերից մեկը գլխավորում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մյուսը` ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, 3–րդը` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար... 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T08:50+0400
2022-05-18T08:50+0400
2022-05-18T09:24+0400
արմեն աշոտյան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
բողոքի ակցիա
ընդդիմություն
դիմադրություն շարժում
էդուարդ շարմազանով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/01/41545457_0:0:1600:901_1920x0_80_0_0_f83b1d01979ffa29625955f5e4072483.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները վաղ առավոտից 3 տարբեր երթուղիներով քայլում են երևանյան փողոցներով՝ պարբերաբար կանգառ կատարելով և մի քանի րոպեով փողոց փակելով։Երթերից մեկը գլխավորում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նրա հետ է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Մյուս երթուղով հանրապետականները քայլում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, երրորդ երթը գլխավորում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։«Գնա՛». երթի մասնակիցները կանգ առան կառավարական ամառանոցների մոտ և դիմեցին ՓաշինյանինՀիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/01/41545457_0:0:1600:1200_1920x0_80_0_0_941c581cb399d3b00c21ffd7829e2c65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), բողոքի ակցիա, ընդդիմություն, դիմադրություն շարժում, էդուարդ շարմազանով
արմեն աշոտյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), բողոքի ակցիա, ընդդիմություն, դիմադրություն շարժում, էդուարդ շարմազանով
Հանրապետականները երեք երթուղիներով քայլում են ու փակում փողոցները
08:50 18.05.2022 (Թարմացված է: 09:24 18.05.2022) Երթերից մեկը գլխավորում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մյուսը` ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, 3–րդը` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները վաղ առավոտից 3 տարբեր երթուղիներով քայլում են երևանյան փողոցներով՝ պարբերաբար կանգառ կատարելով և մի քանի րոպեով փողոց փակելով։
Երթերից մեկը գլխավորում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նրա հետ է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Մյուս երթուղով հանրապետականները քայլում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, երրորդ երթը գլխավորում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում
հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։