00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը Ֆինլանդիային և Շվեդիային ստիպում է հրապարակային նվաստացման գնալ

© AP Photo / Czarek SokolowskiВойска NATO из разных стран
Войска NATO из разных стран - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Բաժանորդագրվել
Սպասվում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան այսօր համատեղ պաշտոնական հայտ կներկայացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Իսկ մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը զարմացրեց իր ֆին գործընկերոջը և միաժամանակ ողջ Արևմուտքին՝ այս որոշմանը հանգիստ արձագանքելով․ պարզվեց, որ արձագանքը «սպասվածից ավելի զուսպ էր»։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Այժմ, սակայն, Ռուսաստանի նախագահի անխռովությունը առիթ է տալիս հերթական դավադրության տեսության համար, ի դեմս նրա ստեղծելով չար հանճարի կերպար՝ ամենագետ և համաշխարհային քաղաքականության թելերը քաշող: Եվ այս ամենն այն պատճառով, որ Հյուսիսատլանտյան համերաշխության մեղրի տակառում մի մեծ գդալ լեղի է հայտնվել, որն ավելացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այսպիսով, դաշինքի արագ և խանդավառ համալրման փոխարեն աշխարհը սպասում է հերթական իրավիճակային կատակերգությանը՝ վերջին տարիներին սովորական դարձած հասարակական վիճաբանություններով, շանտաժով, համոզելով, սպառնալիքներով ու նվաստացումներով: Ընդ որում՝ նվաստացումներ սպասվում են հենց նրանց՝ ֆիններին ու շվեդներին, որոնք որոշել էին իրենց մասնակցությամբ ուրախացնել ՆԱՏՕ-ին և ակնկալում էին, որ իրենց առջև կարմիր գորգ են փռելու, իսկ փոխարենը հիմա դատապարտված են շեմը մաշող և ողորմություն աղերսող խնդրատուների վիրավորական դերին։ Ընդ որում, ինչը բնութագրական է, ոչ թե Վաշինգտոնից կամ Բրյուսելից, այլ Անկարայից։
Թուրքիայի պնդումների էությունը շատ պարզ է՝ Շվեդիան ու Ֆինլանդիան տարիներ շարունակ քրդերին աջակցելու հետևողական քաղաքականություն են վարում։ Երկու երկրներն էլ քաղաքական ապաստան են տրամադրում քուրդ ակտիվիստներին։ Շվեդիայի խորհրդարանում վեց քուրդ պատգամավոր կա։ Այս երկրներում նաև ապաստան են գտել 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար մեղադրվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին համախմբող FETO կուսակցության անդամները։
Անկարայի համար և՛ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները, և՛ գյուլենականները ահաբեկիչներ են։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստոկհոլմն ու Հելսինկին հրաժարվել են Թուրքիային հանձնել ՔԱԿ-ի և FETO-ի 33 անդամի։ Արտահանձնման որոշ դիմումներ մերժվել են, իսկ մյուսները պարզապես անտեսվել են։
Մի խոսքով, հաշվի առնելով հանգամանքները և Էրդողանի քաղաքականությունը, որը կայսերական հավակնությունների մասին բարձրաձայն հայտարարելու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում, Անկարայի դեմարշը միանգամայն սպասելի էր։ Եվ այն տեղի ունեցավ, այն էլ՝ ամենակոշտ ու ուղիղ ձևով։
Թուրքիայի նախագահը Շվեդիան անվանեց «ահաբեկչության օջախ»՝ ասելով, որ իր երկիրը չի կարող «այո» ասել երկու երկրների ՆԱՏՕ մտնելուն, և խնդրեց չնեղանալ։ Ավելին, շվեդների և ֆինների համար իրավիճակը բացարձակ վիրավորական դարձնելու համար Էրդողանը հավելեց, որ Թուրքիան չի հավատա Ստոկհոլմի և Հելսինկիի «հակաահաբեկչական հայտարարություններին», եթե անգամ այդպիսիք հնչեն։ Նա նաև երկու երկրների պատվիրակություններին, որոնք պետք է բանակցեն թուրքերի հետ այս հարցի շուրջ, խորհուրդ տվեց «իրենց նեղություն չտալ»։
Ինչ-որ մեկը կարող է ասել, որ Էրդողանի համար տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան շանտաժի և առևտրի պատրվակ, և որ ի վերջո Վաշինգտոնը ստիպելով, համոզելով կամ գնելով՝ կստանա Թուրքիայի համաձայնությունը ՆԱՏՕ-ի շարքերը համալրելու համար։
Բայց, նախ, ռուսական С-400 համակարգերի հարցում Արևմուտքը դեռևս չի կարողացել Անկարային ստիպել փոխել իր դիրքորոշումը, և այդ նպատակով զգալի ջանքեր են գործադրվել։ Եվ երկրորդ (ինչը նույնիսկ ավելի կարևոր է)՝ հարցն այն չէ, թե ի վերջո հնարավոր կլինի՞ ճնշել թուրքերին և ընդլայնել Հյուսիսատլանտյան դաշինքը սահմանված կարգով։
Հարցը բուն իրավիճակն է։
Թուրքիան ամերիկացիների ու եվրոպացիների «գլխին սարքեց» հենց այն պահին, երբ վերջիններիս համար խիստ կարևոր է կազմակերպել աշխարհի համերաշխությունը՝ չար Ռուսաստանին դիմակայելու համար։ Դա առանց այդ էլ չի ստացվում, հայտնի «ամբողջ աշխարհը» սահմանափակվում է բուն Արևմուտքով և նրանց սակավաթիվ սատելիտների աջակցությամբ, իսկ հիմա էլ ահա, Անկարան է ապստամբություն և ճեղքում սկսել ատլանտիստների բուն ռազմական սրտում։
ՆԱՏՕ–ի կենտրոնակայանը - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Դրանից ոչ ոք չի շահի. ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի, եթե Ֆինլանդիան ու Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին
Ընդ որում, այս իրավիճակը ոչ մի կերպ չի կարելի վերագրել «սիրահարների սովորական կռվի»։ Թուրքիան արդեն երկար տարիներ հետևողականորեն գործում է ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և մոլորակի մի քանի տասնյակ պետություններ՝ պաշտպանելով իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը, միաժամանակ խարխլելով արևմտակենտրոն համակարգը և ԱՄՆ-ի մենիշխանությունը։ Այդ իմաստով, Էրդողանի տարբերությունը Պուտինից, Սիից կամ Մոդիից թերևս միայն արկածախնդրության և արտաքին էֆեկտների հակված լինելն է, ինչը հաստատում է այժմյան պատմությունը։
Այս ֆոնին հատկապես տպավորիչ է երևում ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի որոշումը։ Հազիվ թե կարելի էր ինքնասպանության ավելի վառ խորհրդանիշ հնարել Եվրոպայի համար՝ մոլորակի միակ տարածաշրջանի, որը հեզորեն համաձայնել է զոհաբերել իրեն հանուն Միացյալ Նահանգների: Երկու չեզոք երկրներ, որոնք տասնամյակներ շարունակ հաջողությամբ հավասարակշռում էին աշխարհաքաղաքական բազմաթիվ փոթորիկներում, ընտրեցին այն կողմին, երբ համակարգը, որում այդ կողմը գերակայում էր, փլուզվում է մեր աչքի առաջ:
Հասկանալի կլիներ, եթե Ստոկհոլմն ու Հելսինկին դարասկզբին որոշեին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ, այսպես ասած՝ միանալ Սառը պատերազմի հաղթողին և համաշխարհային հեգեմոնին։ Այն ժամանակ Ռուսաստանը չէր կարող ընդդիմանալ դրան, ճիշտ այնպես, ինչպես ստիպված եղավ ընդունել Բալթյան հանրապետությունների ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում։
Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը. Էրդողան
Բայց ոչ, շվեդներն ու ֆինները որոշեցին չեզոքությունից ձերբազատվել համակարգի փլուզման պահին, երբ նրանցից միայն մի բան է պահանջվում․ ինքնակործանվել՝ Ռուսաստանին առավելագույն վնաս հասցնելով։ Ընդ որում, ինքնասպանվել ստիպված են լինելու առանց այլընտրանքի (առաջին հերթին՝ տնտեսական իմաստով), իսկ Մոսկվային իսկապես լուրջ վնաս հասցնելու հույս չկա. հենց նրանց համար շատ ավելի ցավոտ է լինելու։
Հին իմաստությունն ասում է, որ եթե Աստված ուզում է պատժել մարդուն, նախ զրկում է նրան խելքից։ Ավելի ու ավելիս հստակ տպավորություն է ստեղծվում, որ մենք այդ սկզբունքի մարմնացումն ենք տեսնում Եվրոպայի կատարմամբ՝ մի տարածաշրջանի, որը դարեր շարունակ ժամանակակից քաղաքակրթության կենտրոնն է եղել։
Լրահոս
0