00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեր լռությամբ նպաստում եք, որ Հայաստանում բռնապետություն լինի. Սաղաթելյանը` Լին Թրեյսիին

© Photo : official site of MoD of RAԼին Թրեյսի
Լին Թրեյսի - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2022
Բաժանորդագրվել
ԱԺ փոխխոսնակը միջազգային կառույցներին կոչ արեց վերջ տալ երկակի ստանդարտներին:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի`«թավշյա հեղափոխության» և 2021 թվականին իրականացված խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությանը։
Դեսպանն ընդգծել է` իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրությունների ժամանակ։
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանն ասաց, որ այդ հայտարարությունը հնչել է Երևանում տեղի ունեցող համատարած բռնությունների ֆոնին։

«Հարգարժան դեսպա՛ն, 2018 թվականին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի, գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետևից, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարությունը բռնաբարելու։ 2021 թվականի խայտառակ ընտրություններին հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և առհասարակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել»,- նշեց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը չի դառնալու որոշ շրջանակների շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը, քանի որ հայ ժողովուրդն այսօր Ֆրանսիայի հրապարակում է՝ հենց դա կանխելու համար։ Սաղաթելյանի հավաստամամբ` սա իշխանության պայքար չէ, սա Հայաստանի ինքնիշխանության համար պայքար է, և որևէ մեկը չպետք է փորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգությանը։
Նա վերահաստատեց` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ամերիկայի Միացյալ նահանգները և Եվրոմիության երկրները՝ կարևոր գործընկերները։
Դիմելով Հայաստանում ԱՄՆ դեսպանին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Սաղաթելյանն ասաց, որ պետք է վերջ տրվի երկակի ստանդարտներին։
Նա շեշտեց, որ միջազգային այդ կառույցները լռել են, երբ օրվա իշխանությունները շրջափակում էին դատարանները, և լռում է, երբ այսօր ՀՀ-ում կան տասնյակ քաղբանտարկյալներ, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի և անհամաչափ ուժ։ Սաղաթելյանի խոսքով` ԱՄՆ-ն և ԵՄ երկրներն իրենց լռությամբ նպաստում են, որ Հայաստանում լինի բռնապետություն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0