https://arm.sputniknews.ru/20220518/berman-e-entarkvel-277-mard-vomanc-teghapvokhel-en-marzajin-bazhinner-vostikanutjun-42180765.html
Բերման է ենթարկվել 277 մարդ, ոմանց տեղափոխել են մարզային բաժիններ. ոստիկանություն
Բերման է ենթարկվել 277 մարդ, ոմանց տեղափոխել են մարզային բաժիններ. ոստիկանություն
Sputnik Արմենիա
Երևանի փողոցներից ակցիաների մասնակիցներին տեղափոխում են ոչ միայն մայրաքաղաքի, այլև հարակից մարզերի ոստիկանական բաժանմունքներ։ 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T11:17+0400
2022-05-18T11:17+0400
2022-05-19T13:37+0400
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42176870_0:0:1600:901_1920x0_80_0_0_875e236d40f19ad51ae176b667eb51bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Այսօր առավոտից, ժամը 10։30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 277 քաղաքացիներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ոստիկանության լրատվական ծառայությունից։Նշենք, որ, ըստ բերման ենթարկվածների հայտնած տեղեկությունների, Երևանի փողոցներից ակցիաների մասնակիցներին տեղափոխում են ոչ միայն մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներ, այլև հարակից մարզերի` Արտաշատի, Աբովյանի և Հրազդանի բաժիններ:Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, երեկ Երևանում բերման է ենթարկվել 417 քաղաքացի, ընդդիմության հայտնած տվյալներով` շուրջ 600։Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիաները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42176870_295:0:1600:979_1920x0_80_0_0_0db62c0644770c819270ef285626dae4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, երևան
հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, երևան
Բերման է ենթարկվել 277 մարդ, ոմանց տեղափոխել են մարզային բաժիններ. ոստիկանություն
11:17 18.05.2022 (Թարմացված է: 13:37 19.05.2022) Երևանի փողոցներից ակցիաների մասնակիցներին տեղափոխում են ոչ միայն մայրաքաղաքի, այլև հարակից մարզերի ոստիկանական բաժանմունքներ։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Այսօր առավոտից, ժամը 10։30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 277 քաղաքացիներ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ, ըստ բերման ենթարկվածների հայտնած տեղեկությունների, Երևանի փողոցներից ակցիաների մասնակիցներին տեղափոխում են ոչ միայն մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներ, այլև հարակից մարզերի` Արտաշատի, Աբովյանի և Հրազդանի բաժիններ:
Մայիսի 17-ին այս տեղեկությունները հաստատել էր նաև ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ Երեկոյան հրապարակած տեղեկատվության մեջ նա նշել էր, որ բերման ենթարկվածների մի մասին տեղափոխել են Արարատի մարզի Մասիս և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բաժիններ։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, երեկ Երևանում բերման է ենթարկվել 417 քաղաքացի, ընդդիմության հայտնած տվյալներով` շուրջ 600։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիաները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։