00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում պահանջում են Փաշինյանի և Ջհանգիրյանի հրաժարականը

© Photo : Լիլյան Գալստյան / Panorama.amԶոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում
Զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Բաժանորդագրվել
Հավաքի մասնակիցները որդեկորույս ծնողներին ողջունեցին երկարատև ծափահարություններով։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ բեմահարթակ բարձրացան զոհված զինծառայողների ծնողները։ Ոմանք իրենց հետ բերել են իրենց զոհված զավակների լուսանկարները։
Հավաքի մասնակիցները որդեկորույս ծնողներին ողջունեցին երկարատև ծափահարություններով։

Ծնողները բեմից հայտարարություն հրապարակեցին, որում մասնավորապես անդրադարձան զոհվածների շահերին առնչվող բողոքով նշանակված դատական հերթական` 3-րդ նիստը Վերաքննիչ դատարանում ձգձգելու փաստին։

«Արցախյան պատերազմում զոհվածների իրավահաջորդներս այսօր` որպես շահագրգիռ կողմ, ներկայացել էինք Վերաքննիչ դատարան։ Սակայն պարզվել է, որ գործին մասնակցող դատախազին դատարանը պատշաճ ծանուցում չի ուղարկել։ Արդյունքում՝ այլ ելք չունենալով, փակել ենք դատարանի առջևի ճանապարհը։ Դատարանի նման վարքագիծը ծաղր է ծնողների և մեր վշտի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Ծնողները կասկածում են, որ այս ամենը հետևանք է դատական էլեկտրոնային համակարգի ոչ պատշաճ աշխատանքի, որի հետևում, նրանց համոզմամբ, կանգնած է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։
© Photo : Լիլյան Գալստյան / Panorama.amԶոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում
Родители погибших военнослужащих на митинге оппозиции на площади Франции (17 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում
«Պահանջում ենք ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը»,- ասաց հայտարարությունը ներկայացնող ծնողներից մեկը։
Բացի այդ, զոհերի հարազատները նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացրին` միաժամանակ հայտարարելով, որ իրենց բողոքի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ոչ թե պետական դավաճանության, ինչպես իրենք էին պահանջել, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին հոդվածով։ Ուստի, ծնողները դատախազությունից ու ՔԿ-ից պահանջում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցել հենց դավաճանության հոդվածով։
Լրահոս
0