https://arm.sputniknews.ru/20220517/zindatakhazutjunum-khabel-en-zvohvatsneri-tsnvoghnerin-qnnichnern-el-hajhvojanqner-en-tvel-42146133.html
Զինդատախազությունում խաբել են զոհվածների ծնողներին, քննիչներն էլ հայհոյանքներ են տվել
Զինդատախազությունում խաբել են զոհվածների ծնողներին, քննիչներն էլ հայհոյանքներ են տվել
Sputnik Արմենիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու ու հարցաքննելու միջնորդությունը ուղարկվել է ՔԿ զինվորական գլխավոր վարչություն, ներկա պահին գտնվում... 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T15:43+0400
2022-05-17T15:43+0400
2022-05-17T15:44+0400
զինվոր
զինվորական դատախազ
զոհ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42139154_0:0:1601:901_1920x0_80_0_0_1cadbccbbdc637e2d474ba2ea9333449.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՔԿ զինվորական գլխավոր վարչության քննիչները զոհված զինծառայողների ծնողների հասցեին սեռական հայհոյանքներ են տվել։Այս մասին լրագրողներին հայտնեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` ՔԿ–ում տեղի ունեցած փակ հանդիպումից դուրս գալուց հետո։Փաստաբանը նշեց նաև, որ հանդիպման ընթացքում պարզվել է, որ զինվորական դատախազությունում իրենց սխալ ինֆորմացիա են տվել` ասելով, որ իրենց միջնորդությունը բավարարել են։«Զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալման միջնորդությունը։ Մերժումն էլ ուղարկել ՔԿ»,– հայտնեց փաստաբանը։Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու ու հարցաքննելու միջնորդությանը, Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ այն ուղարկվել է ՔԿ զինվորական գլխավոր վարչություն, ներկա պահին գտնվում է այնտեղ, բայց հետաձգված է։Աղմուկն ու փոխադարձ հայհոյանքները հանդիպումից հետո էլ շարունակվեցին մի քանի րոպե։Զոհվածների հարազատներն այս պահին էլ ՔԿ զինվորական վարչության բակում են։Պատերազմում զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում կներկայացնեն իրենց պահանջները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42139154_71:0:1494:1067_1920x0_80_0_0_8956d1c5a0f682dae067df5c15ed2b27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինվոր, զինվորական դատախազ, զոհ, արցախյան պատերազմ
զինվոր, զինվորական դատախազ, զոհ, արցախյան պատերազմ
Զինդատախազությունում խաբել են զոհվածների ծնողներին, քննիչներն էլ հայհոյանքներ են տվել
15:43 17.05.2022 (Թարմացված է: 15:44 17.05.2022) Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու ու հարցաքննելու միջնորդությունը ուղարկվել է ՔԿ զինվորական գլխավոր վարչություն, ներկա պահին գտնվում է այնտեղ, բայց հետաձգված է։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՔԿ զինվորական գլխավոր վարչության քննիչները զոհված զինծառայողների ծնողների հասցեին սեռական հայհոյանքներ են տվել։
Այս մասին լրագրողներին հայտնեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` ՔԿ–ում տեղի ունեցած փակ հանդիպումից դուրս գալուց հետո։
«Հանդիպումը վերջանալուց հետո զինվորական գլխավոր վարչության քննիչները, աշխատակիցները, որոնք հիմա կանգնած են այստեղ, որոնց անձամբ չեմ ճանաչում, զոհվածների ծնողների հասցեին տվեցին սեռական բնույթի հայհոյանքներ, մայր հայհոյեցին, որից հետո աղմուկ բարձրացավ»,– հայտնեց նա։
Փաստաբանը նշեց նաև, որ հանդիպման ընթացքում պարզվել է, որ զինվորական դատախազությունում իրենց սխալ ինֆորմացիա են տվել` ասելով, որ իրենց միջնորդությունը բավարարել են։
«Զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալման միջնորդությունը։ Մերժումն էլ ուղարկել ՔԿ»,– հայտնեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու ու հարցաքննելու միջնորդությանը, Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ այն ուղարկվել է ՔԿ զինվորական գլխավոր վարչություն, ներկա պահին գտնվում է այնտեղ, բայց հետաձգված է։
Աղմուկն ու փոխադարձ հայհոյանքները հանդիպումից հետո էլ շարունակվեցին մի քանի րոպե։
Զոհվածների հարազատներն այս պահին էլ ՔԿ զինվորական վարչության բակում են։