https://arm.sputniknews.ru/20220517/vostikannery-berman-entarkecin-levvon-qvocharjanin-42124572.html
Ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին
Ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին
Sputnik Արմենիա
Երևանի տարբեր վարչական շրջաններում ընդդիմադիրները վաղ առավոտից վերսկսել են բողոքի ակցիաները։ 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T09:00+0400
2022-05-17T09:00+0400
2022-05-17T09:11+0400
հայաստան
երևան
լևոն քոչարյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42124962_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2e996c203b2355809d3bc15a18acaac5.png
Ոստիկանությունը բերման է ենթարկում «Դիմադրություն» շարժման անդամներին, որոնք անհնազանդության և բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր վարչական շրջաններում։Նրանց թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, որին բերման ենթարկեցին Հանրապետության փողոցից։Նա իր Telegram-ալիքում գրել է. «Ինձ բերման ենթարկեցին: Չե՛նք ընկճվում, չե՛նք նահանջում, շարունակում ենք»։Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին
Sputnik Արմենիա
Բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին
2022-05-17T09:00+0400
true
PT1M41S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42124962_229:0:1669:1080_1920x0_80_0_0_f6c9e2dffb1e6d27dfb9bb2d6a56b0e2.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, լևոն քոչարյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, լևոն քոչարյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին
09:00 17.05.2022 (Թարմացված է: 09:11 17.05.2022) Երևանի տարբեր վարչական շրջաններում ընդդիմադիրները վաղ առավոտից վերսկսել են բողոքի ակցիաները։
Ոստիկանությունը բերման է ենթարկում «Դիմադրություն» շարժման անդամներին, որոնք անհնազանդության և բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր վարչական շրջաններում։
Նրանց թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, որին բերման ենթարկեցին Հանրապետության փողոցից։
Նա իր
Telegram-ալիքում գրել է. «Ինձ բերման ենթարկեցին: Չե՛նք ընկճվում, չե՛նք նահանջում, շարունակում ենք»։
Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։