00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանական ավտոբուսները կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկվածներին. Սաղաթելյան

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա
Բողոքի ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Բողոքի ակցիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ ցույցերի մի մասը տեղափոխվել է ոստիկանության բաժանմունքներ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել այսօրվա ակցիաներից։
Նա հայտնում է, թե այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։
«Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է»,–գրել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով` նրանք, ում համար տեղ է գտնվել ոստիկանական բաժանմունքներում, հենց տեղում մեծ ցույցեր են անում։ Սաղաթելյանը գրում է, որ Երևանի բոլոր բաժանմունքների պատուհաններից, ինչպես նաև ոստիկանական ավտոբուսներից լսվում են «Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ։
«Ասել է թե՝ ցույցերի մի մասը տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ»,–գրել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ոստիկանական ավտոբուսի միջից «լայվ» էր մտել ու հայտնել, որ իրենց տարել են Զեյթունի բաժանմունք, սակայն այնտեղ տեղ չկար։ Ավելի ուշ Քոչարյանը կրկին «լայվ» էր մտել ու ասել` հիմա էլ Էրեբունու բաժանմունք են բերել, սակայն այնտեղ էլ տեղ չկա։
Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0