00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացի զինվորներն ուզում են պայթեցնել Սումիի կամուրջը և դրանում մեղադրել ՌԴ-ին. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Բաժանորդագրվել
Գեներալը նշել է, որ ուկրաինացի ուժայինները նպատակաուղղված գնդակոծում են ՌԴ ԶՈւ դիրքերը բնակելի թաղամասերից՝ հրահրելով նրանց պատասխան կրակ բացել:
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները Սումի քաղաքում ականապատել են ավտոմոբիլային կամուրջը։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Սումիում Ուկրաինայի ԶՈւ-ի ստորաբաժանումներն ականապատել են Խարկովսկայա փողոցի ավտոմոբիլային կամուրջը՝ Հարավային երկաթուղու ճյուղի երկաթգծերի վերևում։ Այն ծրագրում են պայթեցնել՝ դրանում մեղադրելով «հարձակվող ռուսական զորքերի ստորաբաժանումներին»,- ասել է Միզինցևը:
Ինչպես նշել է գեներալը` ուկրաինացի ուժայինները նպատակաուղղված գնդակոծում են ՌԴ ԶՈւ դիրքերը բնակելի թաղամասերից՝ հրահրելով նրանց պատասխան կրակ բացել, որպեսզի այնուհետև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացման պատասխանատվությունը և խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերը բարդեն ռուսական բանակի վրա, ինչպես նաև արևմտյան ԶԼՄ-ներով և տարբեր ինտերնետ ռեսուրսներով ֆեյքեր տարածեն «ռուսների չարագործությունների» մասին:
Ռուս գեներալը հայտնել է նաև, որ ուկրաինական «Ազով» և «Այդար» ազգայնական գումարտակների անդամները դիրքեր են կահավորել ԴԺՀ-ի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մանկապարտեզներում, եկեղեցիներում և հիվանդանոցում:
Ռուսաստանը 3–րդ համաշխարհային պատերազմ թույլ չի տա. Մեդվեդև
Նա հստակեցրել է, որ «Ազովի» գրոհայինները Խարկովի մարզի Բորովոյ շրջանում դպրոցի շենքում և «Բերյոզկա» մանկապարտեզում զորանոցներ են կահավորել, իսկ տարածքներում ծանր զինտեխնիկա, հրետանի և ՀԿՌՀ-ներ են տեղակայել: Նկուղային շինություններում ազգայնականները բռնի պահում են խաղաղ քաղաքացիների՝ երեխաների հետ։
Բացի այդ, ինչպես նշել է Միզինցևը, «Այդար» գումարտակի զինյալները կրակային դիրքեր են կահավորել, հրետանի և ՀԿՌՀ-ներ են տեղակայել Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադում գտնվող Աստվածամոր Գովքի եկեղեցու տարածքում՝ խիտ բնակեցված թաղամասերի անմիջական հարևանությամբ:
Զապորոժիեում նրանք զինամթերքի պահեստներ են տեղակայել Սոբորնի պողոտայում և Հաղթանակի փողոցում գտնվող հիվանդանոցների ստորին հարկերում: Ընդ որում, հիվանդանոցների անձնակազմն ու հիվանդներին պահում են որպես «կենդանի վահան:
Իսկ «Դոնբաս» ազգայնական գումարտակի անդամները ԴԺՀ-ում՝ Սլավյանսկում բնակելի տանը, հենակետ են ստեղծել, այնտեղ ծանր սպառազինություն տեղակայել։ Գեներալը շեշտել է, որ միևնույն ժամանակ շենքից խաղաղ բնակիչների տարհանում չի իրականացվել։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմի նման գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս նրանց անմարդկային վերաբերմունքը Ուկրաինայի քաղաքացիների ճակատագրի նկատմամբ և վկայում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտման մասին:
Ինչպես հայտնել է Միզինցևը` մեկ օրում ԴԺՀ և Ուկրաինայի Խերսոնի մարզ է հասցվել ավելի քան 150 տոննա մարդասիրական օգնություն:
«2022 թվականի մարտի 2-ից սկսած` ՌԴ-ն Ուկրաինա է հասցրել 20 592,4 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, դեղամիջոցներ և բժշկական նշանակության արտադրանք, անցկացվել է 1021 մարդասիրական ակցիա»,-հստակեցրել է գեներալը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 83-րդ օրը։
Լրահոս
0