00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ-ին անհնար է մեկուսացնել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ տեղեկատվական առումով. Պեսկով

© Sputnik / Павел Бедняков ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պեսկովի խոսքով` ուկրաինացի մասնագետները հազիվ թե կարողանային այդքան պրոֆեսիոնալ գործել, նրանց համար տեղեկատվական խորհրդատուների, տեղեկատվական պատերազմ վարելու մասնագետների բանակ է աշխատում։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանին անհնար է մեկուսացնել, «Նոր հորիզոններ» մարաթոնի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր օրերում հնարավոր չէ մայրցամաքի մեկ վեցերորդ մասը մեկուսացնել ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ տեղեկատվական առումով», – ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի տեղ հասցնել իր տեսակետը։
Մամուլի քարտուղարն այդ առիթով հայտարարել է, որ Ուկրաինայում PR խորհրդատուների բանակ է աշխատում, որը ստի և սարսափելի ֆեյքերի հոսք է ստեղծում։
«Տեղեկատվական պատերազմի առումով ամենասարսափելին հավանաբար ստի հոսքերն էին։ Ստի հոսքերը, ֆեյքերը, բեմադրությունները երբեմն այնքան սահմռկեցուցիչ են, որքան մարդկային գիտակցությունը երևակայել չի կարող», – «Գիտություն» միության «Նոր հորիզոններ» մարաթոնի ժամանակ ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 83-րդ օրը։
Լրահոս
0