https://arm.sputniknews.ru/20220517/mvoskvan-hajastanjan-bvoghvoqi-cujcery-erkri-nerqin-gvortsn-e-hamarum-ev-chi-mijamtum-rd-agn-42139346.html
Մոսկվան հայաստանյան բողոքի ցույցերը երկրի ներքին գործն է համարում և չի միջամտում. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան հայաստանյան բողոքի ցույցերը երկրի ներքին գործն է համարում և չի միջամտում. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսել է Հայաստանում ընթացող բողոքի շարժման մասին։ 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T13:47+0400
2022-05-17T13:47+0400
2022-05-17T13:48+0400
հայաստան
ռուսաստան
բողոքի ակցիա
անդրեյ ռուդենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28851890_0:0:2655:1493_1920x0_80_0_0_ac7b42a76ecb5150e198e62879d44f0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանը հայաստանյան բողոքի շարժումը դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28851890_0:0:2655:1991_1920x0_80_0_0_332611b4ae502ac2defbdc2e29ffe423.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, բողոքի ակցիա, անդրեյ ռուդենկո
հայաստան, ռուսաստան, բողոքի ակցիա, անդրեյ ռուդենկո
Մոսկվան հայաստանյան բողոքի ցույցերը երկրի ներքին գործն է համարում և չի միջամտում. ՌԴ ԱԳՆ
13:47 17.05.2022 (Թարմացված է: 13:48 17.05.2022) Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսել է Հայաստանում ընթացող բողոքի շարժման մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանը հայաստանյան բողոքի շարժումը դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Ինչպես հայտնում է
ՏԱՍՍ–ը, այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Դա Հայաստանի ներքին գործն է` այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ, և այն, ինչ հայտարարում է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք գիտենք այդ մասին և այդ գործընթացներին չենք միջամտում»,- ասել է Ռուդենկոն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։