https://arm.sputniknews.ru/20220517/mip-arag-ardzaganqman-khmbern-ajcelel-en-vostikanutjun-berman-entarkvatsnerin-42130570.html
ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանություն բերման ենթարկվածներին
ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանություն բերման ենթարկվածներին
Sputnik Արմենիա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` ավելի ուշ հանդես կգան առավել մանրամասն տեղեկատվությամբ։ 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T11:24+0400
2022-05-17T11:24+0400
2022-05-17T11:42+0400
հայաստան
հհ միպ
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42128510_0:160:1600:1060_1920x0_80_0_0_7f53ee0126e2967fbcbd101494b8091f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության բաժանմունքներ, որպեսզի հանդիպեն ընդդիմադիր շարժման՝ բերման ենթարկված մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։Նշվում է, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբերի նպատակն է վերհանել բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները և պաշտպանություն ապահովել։ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնում է, որ ավելի ուշ հանդես կգան առավել մանրամասն տեղեկատվությամբ։Նշենք, որ ոստիկանությունն այս պահին բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած 286 քաղաքացու։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42128510_0:0:1419:1064_1920x0_80_0_0_8f4745d953aa68ccbe916968778f057f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա
հայաստան, հհ միպ, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա
ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանություն բերման ենթարկվածներին
11:24 17.05.2022 (Թարմացված է: 11:42 17.05.2022) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` ավելի ուշ հանդես կգան առավել մանրամասն տեղեկատվությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության բաժանմունքներ, որպեսզի հանդիպեն ընդդիմադիր շարժման՝ բերման ենթարկված մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում է
ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբերի նպատակն է վերհանել բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները և պաշտպանություն ապահովել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնում է, որ ավելի ուշ հանդես կգան առավել մանրամասն տեղեկատվությամբ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։