https://arm.sputniknews.ru/20220517/minchev-berqi-sezvon-lusagjugh-eraskhahun-kamurjy-patrast-chi-lini-inch-ashkhatanq-e-tarvum-42151991.html
Մինչև բերքի սեզոն Լուսագյուղ-Երասխահուն կամուրջը պատրաստ չի՞ լինի. ինչ աշխատանք է տարվում
Մինչև բերքի սեզոն Լուսագյուղ-Երասխահուն կամուրջը պատրաստ չի՞ լինի. ինչ աշխատանք է տարվում
Sputnik Արմենիա
Գյուղացիներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ բերքի սեզոնին կարող են դժվարություններ ունենալ։ 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T23:44+0400
2022-05-17T23:44+0400
2022-05-17T23:44+0400
արմավիր
գյուղ
կամուրջ
բերք
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42155084_0:150:1600:1050_1920x0_80_0_0_ab1e3b60e5463b7d4218672d43e75384.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայտնի չէ` Արմավիրի մարզով անցնող Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մինչև բերքի սեզոնն ամբողջությամբ կգործի՞, թե ոչ։Նշենք, որ մարտի վերջին հայտնի դարձավ, որ Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը վնասվել է: Կամուրջն այժմ երթևեկելի է մեկ գոտիով: Գյուղացիներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ բերքի սեզոնին կարող են դժվարություններ ունենալ։Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` պարզելու, թե ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի երթևեկությունը բնականոն հունի մեջ ընկնի, կան արդյոք աշխատանքների սահմանված ժամկետներ։ Սակայն նախարարությունից այդպես էլ չեն հայտնել` կա՞ն հստակ սահմանված ժամկետներ խնդրի վերացման համար, թե՞ ոչ։«Մ-3 միջպետական ճանապարհի կմ 11+400 հատվածի կամրջի հիմնանորոգման նախագծման մրցույթը կայացել է, և նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակման փուլում են։ Նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ընդունվելուց և համալիր փորձաքննություն անցնելուց հետո կհայտարարվի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ»,–ասված է մեր հարցմանն ի պատասխան։Միաժամանակ, նշվում է նաև, որ հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո կմեկնարկեն շինաշխատանքները՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ։Հավելենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում Եղեգնուտի բնակիչները նշեցին, որ եթե բերքի սեզոնին` ամռան ընթացքում, կամուրջը երկկողմանի երթևեկելի չլինի, ապա խոչընդոտներ կստեղծի դրանից օգտվող մի քանի գյուղերի (Մարգարա, Երասխահուն, Եղեգնուտ և այլն) բնակիչների համար։ Ավելին, նրանք վստահեցնում են` եթե այսպես երկար շարունակվի, ապա ծանրաբեռնվածության պատճառով կամրջի մյուս հատվածն էլ շարքից դուրս կգա։
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմավիրի մարզի Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածի կամուրջը վնասված է
Sputnik Արմենիա
Արմավիրի մարզի Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածի կամուրջը վնասված է
2022-05-17T23:44+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42155084_0:0:1600:1200_1920x0_80_0_0_573fc13b00f45169df28b313b40db022.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմավիր, գյուղ, կամուրջ, բերք, ճանապարհ
արմավիր, գյուղ, կամուրջ, բերք, ճանապարհ
Մինչև բերքի սեզոն Լուսագյուղ-Երասխահուն կամուրջը պատրաստ չի՞ լինի. ինչ աշխատանք է տարվում
Գյուղացիներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ բերքի սեզոնին կարող են դժվարություններ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայտնի չէ` Արմավիրի մարզով անցնող Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մինչև բերքի սեզոնն ամբողջությամբ կգործի՞, թե ոչ։
Նշենք, որ մարտի վերջին հայտնի դարձավ, որ Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը վնասվել է: Կամուրջն այժմ երթևեկելի է մեկ գոտիով: Գյուղացիներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ բերքի սեզոնին կարող են դժվարություններ ունենալ։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` պարզելու, թե ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի երթևեկությունը բնականոն հունի մեջ ընկնի, կան արդյոք աշխատանքների սահմանված ժամկետներ։ Սակայն նախարարությունից այդպես էլ չեն հայտնել` կա՞ն հստակ սահմանված ժամկետներ խնդրի վերացման համար, թե՞ ոչ։
«Մ-3 միջպետական ճանապարհի կմ 11+400 հատվածի կամրջի հիմնանորոգման նախագծման մրցույթը կայացել է, և նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակման փուլում են։ Նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ընդունվելուց և համալիր փորձաքննություն անցնելուց հետո կհայտարարվի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ»,–ասված է մեր հարցմանն ի պատասխան։
Միաժամանակ, նշվում է նաև, որ հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո կմեկնարկեն շինաշխատանքները՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ։
Հավելենք, որ
Sputnik Արմենիայի հետ զրույցում Եղեգնուտի բնակիչները նշեցին, որ եթե բերքի սեզոնին` ամռան ընթացքում, կամուրջը երկկողմանի երթևեկելի չլինի, ապա խոչընդոտներ կստեղծի դրանից օգտվող մի քանի գյուղերի (Մարգարա, Երասխահուն, Եղեգնուտ և այլն) բնակիչների համար։ Ավելին, նրանք վստահեցնում են` եթե այսպես երկար շարունակվի, ապա ծանրաբեռնվածության պատճառով կամրջի մյուս հատվածն էլ շարքից դուրս կգա։