00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք հրաժարվում ենք մասնակցել այս դատավարություններին, մեզ ծաղրում են. Տոնոյան

Բաժանորդագրվել
Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ այս գործի քննությունը հանձնարարեն ԱԱԾ-ին, որովհետև պետական դավաճանության գործը ԱԱԾ-ի տիրույթում է, ոչ թե զինվորական դատախազության։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն այսօր մտադիր չէին փակել Վերաքննիչ քրեական դատարանի հարակից` Գարեգին Նժդեհի փողոցը, բայց այլ ելք դատարանը նրանց չէր թողել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պատերազմում զոհվածի ծնող, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Մենք բոլորովին նպատակ չունեինք փողոց փակելու, որովհետև մնացել էր, որ ծնողները ճանապարհ փակեին։ Եկել էինք դատական նիստի, որով պահանջում էինք Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցել»,- ասաց նա։

Նրա խոսքով` նիստը սկսվեց կես ժամ ուշ, ծնողները 50-ից ավելին էին, իսկ իրենց դատական դահլիճ էին տրամադրել մոտ 10 տեղով։
«Մինչև աղմուկ չբարձրացրինք, կողքի բազմատեղ դահլիճը մեզ չտրամադրեցին։ Դեռ նիստը չսկսված` պարզվեց դատախազը չի ներկայացել, չնայած դատավորն ասել է, որ ծանուցել են։ Մեկ ժամ չանցած դատավորը նիստը հետաձգում է` հայտնելով, որ մեկ այլ նիստ կա նույն դահլիճում։ Տպավորություն է, որ ծաղրում են ծնողներին։ Մենք դուրս եկանք խիստ զայրացած և որոշեցինք փողոց փակել, որովհետև ամեն օր մեզ տանում են այս դատարանից այն դատարան։ Բան ու գործներս թողած, 2 տարի է սպասում ենք, որ ի վերջո կհարգեն մեր ցավը ու ինչ-որ լուծում կտան»,- ասաց նա։
Տոնոյանի խոսքով` ծնողները պահանջում են, որ այս գործը հանձնեն ԱԱԾ-ի քննությանը, որովհետև պետական դավաճանության գործը ԱԱԾ-ի տիրույթում է, ոչ թե զինվորական դատախազության։

«Մենք հրաժարվում ենք մասնակցել դատավարություններին, որոնք տարվում են զինվորական դատախազության տիրույթում։ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է գործ հարուցվի 299 հոդվածով` Պետական դավաճանություն, այլ ոչ թե 308 հոդվածով, որն ընդամենը Պաշտոնեական լիազորությունները չարաշահելն է»,- ասաց նա։

Նա հավելեց, որ իրենք պահանջում են նաև, որ այս գործն այլևս չձգձգեն ու արդար դատավարություն իրականացնեն։
Այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը` զոհվածների ծնողներին
Հայտնել ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները փակել էին Վերաքննիչ քրեական դատարանի հարակից` Գարեգին Նժդեհի փողոցը։ Նիստի հետաձգումը ծնողների վրդովմունքի պատճառ էր դարձել, նրանք էլ որոշել էին այդ կերպ արտահայտել իրենց բողոքը։
Լրահոս
0