https://arm.sputniknews.ru/20220517/hh-um-2-rd-angam-kanckacvi-miss-aph-2022-y-mrcujty-knpasti-zbvosashrjutjan-zargacmany-42152974.html
ՀՀ-ում 2-րդ անգամ կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022»-ը. մրցույթը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը
ՀՀ-ում 2-րդ անգամ կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022»-ը. մրցույթը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը
Sputnik Արմենիա
Մրցույթի միջոցով կազմակերպիչները ձգտում են բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և նպաստել զբոսաշրջության զարգացմանը։ Հենց այդ նպատակով աշխարհի տարբեր երկրների... 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T17:24+0400
2022-05-17T17:24+0400
2022-05-17T17:57+0400
հայաստան
մրցույթ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
գեղեցկության մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/1404/07/14040721_0:320:3073:2048_1920x0_80_0_0_bda016243c7abd60708fc0bf84a959b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հունիսի 3-18-ը Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որի եզրափակիչը տեղի կունենա Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց «Միսս ԱՊՀ» մրցույթի կազմակերպիչ և հիմնադիր Նաիրի Մնացականյանը։Նրա խոսքով` Հայաստան կժամանեն գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։Նշենք, որ Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։«Մասնակից երկրները, որպես կանոն, շատ ակտիվ են լուսաբանում իրենց ներկայացուցչի առօրյան։ Իսկ հայրենիք վերադառնալուց հետո գեղեցկուհիները բազմաթիվ հարցազրույցներ են տալիս, որոնցում խոսում են հյուրընկալող երկրի մասին։ Պետք է հաշվի առնել նաև սոցցանցերում գեղեցկուհիների հետևորդների մեծ բանակը»,- ասաց Մնացականյանը։Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե ինչպիսի արձագանքներ են եղել2017 թվականից հետո, նա պատասխանեց` շատ լավ։Մնացականյանը հավելեց, որ մրցույթից հետո մասնակիցներից շատերը հարազատների ու ընկերների հետ եկել են Հայաստան` իրենց հանգիստն անցկացնելու։«Միսս ԱՊՀ»-ի հիմնադիրը վստահ է, որ մրցույթը շատ արդյունավետ միջոց է երկիրն ու հայկական մշակույթը ներկայացնելու համար։«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի տնօրեն, «Արմմուդ Ֆեշն» նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրների գեղեցկուհիները Հայաստանում կմնան 15 օր։ Նրանց համար հետաքրքիր ծրագիր է մշակվել։ Աղջիկները կայցելեն Դիլիջան, Սևան, Գառնի, Գեղարդ, Տաթև, Գյումրի, որտեղ նրանց համար հատուկ միջոցառում կանցկացվի։ Նրանք Հայաստանի տեսարժան վայրեր կայցելեն պրոֆեսիոնալ զբոսավարի հետ։Մրցույթի հաղթողին կընտրեն աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ժյուրիի 13 անդամները: Նրանց անունները կհրապարակվեն վերջին պահին։ Իսկ արտերկրից ժամանած մասնագետները աղջիկներին 15 օր կնախապատրաստեն գալա համերգին։««Միսս ԱՊՀ 2022»-ի առանձնահատկությունն այն է, որ հաղթող գեղեցկուհու համար հատուկ թագ է պատրաստվում, որը մնում է նրան։ Ըստ էության, դա գեղեցկուհու նվերն է։ Իհարկե, կա նաև մրցանակային ֆոնդ»,- ասաց նա։Կազմակերպիչները ձգտում են, որ մրցույթը մշտապես անցկացվի Հայաստանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1404/07/14040721_0:0:2731:2048_1920x0_80_0_0_26a6d012a06ad0182c5a41b99bd94b38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մրցույթ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), գեղեցկության մրցույթ
հայաստան, մրցույթ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), գեղեցկության մրցույթ
ՀՀ-ում 2-րդ անգամ կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022»-ը. մրցույթը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը
17:24 17.05.2022 (Թարմացված է: 17:57 17.05.2022) Մրցույթի միջոցով կազմակերպիչները ձգտում են բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և նպաստել զբոսաշրջության զարգացմանը։ Հենց այդ նպատակով աշխարհի տարբեր երկրների մասնակիցների համար կկազմակերպվեն հատուկ ճամփորդություններ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հունիսի 3-18-ը
Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որի եզրափակիչը տեղի կունենա Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Տեղեկությունը
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց «Միսս ԱՊՀ» մրցույթի կազմակերպիչ և հիմնադիր Նաիրի Մնացականյանը։
Նրա խոսքով`
Հայաստան կժամանեն գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։
Նշենք, որ Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։
«Մասնակից երկրները, որպես կանոն, շատ ակտիվ են լուսաբանում իրենց ներկայացուցչի առօրյան։ Իսկ հայրենիք վերադառնալուց հետո գեղեցկուհիները բազմաթիվ հարցազրույցներ են տալիս, որոնցում խոսում են հյուրընկալող երկրի մասին։ Պետք է հաշվի առնել նաև սոցցանցերում գեղեցկուհիների հետևորդների մեծ բանակը»,- ասաց Մնացականյանը։
Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե ինչպիսի արձագանքներ են եղել2017 թվականից հետո, նա պատասխանեց` շատ լավ։
«Հազարից ավելի նյութեր հրապարակվեցին տարբեր լրատվամիջոցներում, բացի այդ, մասնակիցները բազմաթիվ հրապարակումներ էին արել սոցցանցերում։ Նրանք շատ տպավորված էին Հայաստանով և մինչ օրս լուսանկարներ են հրապարակում` վերհիշելով այստեղ անցկացրած օրերը»,-ասաց նա։
Մնացականյանը հավելեց, որ մրցույթից հետո մասնակիցներից շատերը հարազատների ու ընկերների հետ եկել են
Հայաստան` իրենց հանգիստն անցկացնելու։
«Միսս ԱՊՀ»-ի հիմնադիրը վստահ է, որ մրցույթը շատ արդյունավետ միջոց է երկիրն ու հայկական մշակույթը ներկայացնելու համար։
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի տնօրեն, «Արմմուդ Ֆեշն» նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրների գեղեցկուհիները Հայաստանում կմնան 15 օր։ Նրանց համար հետաքրքիր ծրագիր է մշակվել։ Աղջիկները կայցելեն Դիլիջան, Սևան, Գառնի, Գեղարդ, Տաթև, Գյումրի, որտեղ նրանց համար հատուկ միջոցառում կանցկացվի։ Նրանք Հայաստանի տեսարժան վայրեր կայցելեն պրոֆեսիոնալ զբոսավարի հետ։
Մրցույթի հաղթողին կընտրեն աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ժյուրիի 13 անդամները: Նրանց անունները կհրապարակվեն վերջին պահին։ Իսկ արտերկրից ժամանած մասնագետները աղջիկներին 15 օր կնախապատրաստեն գալա համերգին։
««Միսս ԱՊՀ 2022»-ի առանձնահատկությունն այն է, որ հաղթող գեղեցկուհու համար հատուկ թագ է պատրաստվում, որը մնում է նրան։ Ըստ էության, դա գեղեցկուհու նվերն է։ Իհարկե, կա նաև մրցանակային ֆոնդ»,- ասաց նա։
Կազմակերպիչները ձգտում են, որ մրցույթը մշտապես անցկացվի
Հայաստանում։