https://arm.sputniknews.ru/20220517/dzerbakalvel-e-juri-khachaturvovi-vordin-42154276.html
Ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին
Ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին
Sputnik Արմենիա
Իգոր Խաչատուրովը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T17:50+0400
2022-05-17T17:50+0400
2022-05-17T17:59+0400
հայաստան
ձերբակալություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41388400_0:0:1600:901_1920x0_80_0_0_fd5f19c37c26116583efd651f98b4a0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ձերբակալման որոշումն ընդունվել է ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։Ըստ պաշտոնական հաղորդագրության` 2022 թվականի մայիսի 17-ին, ժամը 08:30-ի սահմանում, քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը, փորձել հավաքի մասնակիցներին հեռացնել ճանապարհից։ Նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածել են ոստիկանի կրծքավանդակին, ինչի արդյունքում վերջինը կորցրել է գիտակցությունը:Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկաններն այսօր` մայիսի 17-ին, Պուշկին-Սարյան խաչմերուկից բերման էին ենթարկել անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցների, որոնց թվում էր նաև Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։Ոստիկանության տվյալներով` մայիսի 17-ին ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել ակցիաների 417 մասնակիցներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41388400_136:0:1559:1067_1920x0_80_0_0_ff61512e06cf107cad1145a4779e708c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ձերբակալություն, հհ քննչական կոմիտե
հայաստան, ձերբակալություն, հհ քննչական կոմիտե
Ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին
17:50 17.05.2022 (Թարմացված է: 17:59 17.05.2022) Իգոր Խաչատուրովը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ձերբակալման որոշումն ընդունվել է ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկը Իգոր Խաչատուրովն է: Նա կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»,- տեղեկացնում է ՔԿ-ն։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` 2022 թվականի մայիսի 17-ին, ժամը 08:30-ի սահմանում, քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը, փորձել հավաքի մասնակիցներին հեռացնել ճանապարհից։ Նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածել են ոստիկանի կրծքավանդակին, ինչի արդյունքում վերջինը կորցրել է գիտակցությունը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկաններն այսօր` մայիսի 17-ին, Պուշկին-Սարյան խաչմերուկից բերման էին ենթարկել անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցների, որոնց թվում էր նաև Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։
Ոստիկանության տվյալներով` մայիսի 17-ին ոստիկանության տարբեր բաժանմունքներ
բերման են ենթարկվել ակցիաների 417 մասնակիցներ։