00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերման են ենթարկել Արմեն Աշոտյանին, Նաիրա Զոհրաբյանին և «Հայրենիքի» անդամներին

© Sputnik / Hayk PetrosyanԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Արմեն Աշոտյան
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Երևանի Տերյան–Իսահակյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող անձանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին, այդ թվում`«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Նաիրա Զոհրաբյանը մինչ այդ բարձրախոսով ոստիկաններին ասում էր, որ չի վախենում բերման ենթարկվելուց, ինչից հետո նրան տարան դեպի ոստիկանական մեքենա։
«Ինձ և Արմեն Աշոտյանին բերման ենթարկեցին։ Հիմա ինձ տանում են Մաշտոցի ոստիկանական բաժանմունք։ Ամեն ինչ լավ է լինելու»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրաբյանը։
Արմեն Աշոտյանը նույնպես գրառում է արել։
«Բռնեցին ստոր ձևով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։ Էրեբունի բաժանմունքում եմ»,– գրել է նա։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ հայտնում է, որ ոստիկանությունը, խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, անհամաչափ և բիրտ ուժի կիրառելով, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածից ապօրինի ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների:
«Այս պահին ապօրինի ձերբակալված են կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնց մեջ են Դավիթ Բաղդադարյանը, Ազատ Զաքարյանը»,– գրել է նա:
Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0