https://arm.sputniknews.ru/20220517/aveli-qan-400-cucarar-e-berman-entarkvel---42134727.html
Ավելի քան 400 ցուցարար է բերման ենթարկվել
Ավելի քան 400 ցուցարար է բերման ենթարկվել
Sputnik Արմենիա
Անհնազանդության ակցիաներն ավարտվեցին. երեկոյան ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կլինի։ 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T12:40+0400
2022-05-17T12:40+0400
2022-05-17T12:46+0400
ցուցարար
բողոքի ակցիա
ընդդիմություն
դիմադրություն շարժում
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42132238_0:0:1600:901_1920x0_80_0_0_65708b1414f7fdf3063228f403331d38.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած ավելի քան 400 քաղաքացու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։Նշենք, որ բողոքի ակցիաներն ավարտվեցին. երեկոյան ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կլինի։Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ոստիկանական ավտոբուսի միջից «լայվ» էր մտել ու հայտնել, որ իրենց տարել են Զեյթունի բաժանմունք, սակայն այնտեղ տեղ չկար։ Ավելի ուշ Քոչարյանը կրկին «լայվ» էր մտել ու ասել` հիմա էլ Էրեբունու բաժանմունք են բերել, սակայն այնտեղ էլ տեղ չկա։Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42132238_125:0:1512:1040_1920x0_80_0_0_3842767ca9b839d8d3e585fcc0da6b99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ցուցարար, բողոքի ակցիա, ընդդիմություն, դիմադրություն շարժում, հհ ոստիկանություն
ցուցարար, բողոքի ակցիա, ընդդիմություն, դիմադրություն շարժում, հհ ոստիկանություն
Ավելի քան 400 ցուցարար է բերման ենթարկվել
12:40 17.05.2022 (Թարմացված է: 12:46 17.05.2022) Անհնազանդության ակցիաներն ավարտվեցին. երեկոյան ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կլինի։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած ավելի քան 400 քաղաքացու։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Այսօր, ժամը 12։15-ի դրությամբ 414 քաղաքացի է բերվել ոստիկանություն»,- տեղեկացրին ոստիկանությունից։ Նրանք ոստիկանություն են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ, 182-րդ հոդված)։
Նշենք, որ բողոքի ակցիաներն ավարտվեցին. երեկոյան ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կլինի։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ոստիկանական ավտոբուսի միջից «լայվ» էր մտել ու հայտնել, որ իրենց տարել են Զեյթունի բաժանմունք, սակայն այնտեղ տեղ չկար։ Ավելի ուշ Քոչարյանը կրկին «լայվ» էր մտել ու ասել` հիմա էլ Էրեբունու բաժանմունք են բերել, սակայն այնտեղ էլ տեղ չկա։
Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։