https://arm.sputniknews.ru/20220516/zhvozep-bvorely-voghjunel-e-nato-in-mianalu-shvediaji-ev-finlandiaji-mtadrutjuny-42092702.html
Ժոզեպ Բորելը ողջունել է ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մտադրությունը
Ժոզեպ Բորելը ողջունել է ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մտադրությունը
Sputnik Արմենիա
Եվրոպական պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ ԵՄ երկրները նույնքան դրական կվերաբերվեն Շվեդիայի ու Ֆինլանդիայի մտադրությանը: 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T13:45+0400
2022-05-16T13:45+0400
2022-05-16T13:56+0400
նատօ
շվեդիա
ֆինլանդիա
ժոզեպ բորել
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639567_0:50:1600:950_1920x0_80_0_0_b561cbc70eb7bbb1ce8ccbee15f390e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կողմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին միանալու մտադրությունը:«Ես անձամբ վճռականորեն աջակցում եմ Շվեդիային ու Ֆինլանդիային... մենք աջակցում ենք այդ որոշմանը։ Հույս ունեմ, որ ԵՄ երկրները նույնպես կաջակցեն այդ որոշմանը, և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հաղթահարել ՆԱՏՕ-ի մի շարք երկրների անհամաձայնությունը»,- Բրյուսելում միության երկրների արտգործնախարարների նիստից առաջ նշել է Բորելը:Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան հետևում է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին ու առայժմ դրական չի վերաբերում դրան: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պատրաստ են Թուրքիայի հետ քննարկել Անկարային անհանգստացնող հարցերը:Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Ընդ որում, նա շեշտել է, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում:Շվեդիայի պատվիրակությունը շուտով ՆԱՏՕ-ի հայտը քննարկելու համար Անկարա կմեկնի
շվեդիա
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639567_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d8b4f08f6b457f1654504e1d09c026ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, շվեդիա, ֆինլանդիա, ժոզեպ բորել, եվրամիություն
նատօ, շվեդիա, ֆինլանդիա, ժոզեպ բորել, եվրամիություն
Ժոզեպ Բորելը ողջունել է ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մտադրությունը
13:45 16.05.2022 (Թարմացված է: 13:56 16.05.2022) Եվրոպական պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ ԵՄ երկրները նույնքան դրական կվերաբերվեն Շվեդիայի ու Ֆինլանդիայի մտադրությանը:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կողմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին միանալու մտադրությունը:
«Ես անձամբ վճռականորեն աջակցում եմ Շվեդիային ու Ֆինլանդիային... մենք աջակցում ենք այդ որոշմանը։ Հույս ունեմ, որ ԵՄ երկրները նույնպես կաջակցեն այդ որոշմանը, և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հաղթահարել ՆԱՏՕ-ի մի շարք երկրների անհամաձայնությունը»,- Բրյուսելում միության երկրների արտգործնախարարների նիստից առաջ նշել է Բորելը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան հետևում է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին ու առայժմ դրական չի վերաբերում դրան: Թուրքիայի արտգործնախարար
Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պատրաստ են Թուրքիայի հետ քննարկել Անկարային անհանգստացնող հարցերը:
Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին հայտարարել են երկարամյա չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը ուրախ կլինի տեսնել Ֆինլանդիային ու Շվեդիային իրենց շարքում ու կապահովի նրանց արագ անդամակցության հնարավորությունը: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթն ասել է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ այդ երկրներն ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա «ամիսներին ու շաբաթներին»: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն կողջուներ այդ երկրների անդամակցությունը դաշինքին:
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Ընդ որում, նա շեշտել է, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում: