00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդինավյան մեծ առևտուր․ ի՞նչ կխնդրի Էրդողանը Արևմուտքից

© AP Photo / Francisco SecoԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Բաժանորդագրվել
Արդեն հասկանալի է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցության հարցով պետք է Թուրքիայի հետ պայմանավորվել։ Մեծ աճուրդ է սպասվում։ Այնքան մեծ, որ Ստոկհոլմն ու Հելսինկին «չեն ձգի», հարկավոր Է Բրյուսելի ու Վաշինգտոնի աջակցությունը։

Առանց առևտրի չի լինի

Հավանաբար դժվար է նկարագրել շվեդների և ֆինների զարմանքը (նրանց հյուսիսային բնույթի պարագայում), երբ հանկարծ պարզվեց, որ Թուրքիան կարող է դեմ արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքին նրանց անդամակցությանը։ Մյուս կողմից՝ է՛լ ավելի դժվար է նկարագրել Թուրքիայի տաքարյուն առաջնորդ Էրդողանի զարմանքը, երբ նա իմացավ, որ երկու սկանդինավյան երկրները, որոնք նախկինում չեզոքության սկզբունքն էին պահպանում, այնուամենայնիվ որոշել են թակել ՆԱՏՕ-ի դռները։
Առաջին հայացքից երկուսն էլ զարմանալու բան ունեն։ Եվրապաշտոնյաներն ու ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ստիպված են լինելու «դեռ տաք» սկանդինավցի դիվանագետներին բացատրել Թուրքիայի նախագահի բնավորությունը։ Պարզաբանել, որ Էրդողանը այն քաղաքական գործիչն է, որը սովոր է որևէ, թեկուզ շատ չնչին օգուտ, առավելություն ստանալ այն բոլոր քաղաքական գործընթացներից, որոնք այսպես թե այնպես առնչվում են իր երկրի շահերին։
Բացի այդ, Թուրքիան ի սկզբանե և սկզբունքորեն նեղացած է Շվեդիայից ու Ֆինլանդիայից՝ այդ երկրների հետ հարաբերություններում, այսպես կոչված, «քրդական գործոնի» առկայության պատճառով։ Մեծ հաշվով հենց սրանով էլ բացատրվում է Էրդողանի զարմանքը, որը ոչ մի կերպ չի կարողանում հավատալ, որ Հելսինկին ու Ստոկհոլմը հենց այսպես, առանց երկար առուծախի և բանակցությունների հույս ունեին իրենց համար դուռ բացել դեպի ՆԱՏՕ՝ առանց Թուրքիայից ներողություն խնդրելու քրդերին վաղուց հատկացվող օգնության համար։
Եվ երբ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտարարեց, որ «Շվեդիան տուն (ապաստան) է դարձել Քուրդիստանի աշխատանքային կուսակցության և այլ ահաբեկչական խմբերի համար», պարզ դարձավ, որ առանց մեծ, բացահայտորեն «բազարային» սակարկության սկանդինավների համար ճանապարհը դեպի ՆԱՏՕ փակ կլինի։ Ընդ որում՝ Անկարայի առևտուրը չի լինելու ոչ Հելսինկիի, ոչ էլ Ստոկհոլմի հետ։ Էրդողանը վաղուց արդեն իր բանակցային նշաձողը բարձրացրել է այնքան, որքան առհասարակ հնարավոր է։

«Բարի ոստիկանը – չար ոստիկանը»՝ ընդդեմ Ծեր աղվեսի

Եվրոպական ժողովրդական կուսակցության (Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը անմիջապես սկսեց սպառնալիքներ տեղալ Անկարայի հասցեին: Սպառնաց մեկուսացնել Թուրքիային Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, քանի որ «որևէ մեկին թույլատրված չէ կասկածի առարկա դարձնել ռազմական դաշինքի միասնությունը»։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն ի սկզբանե ստանձնել է «բարի ոստիկանի» դերը, որը տրամադրված է Անկարայի հետ դաշինքի նոր անդամների վերաբերյալ կառուցողական բանակցությունների։
«Թուրքիան կարևոր դաշնակից է։ Թուրքիան որոշակի մտահոգություն է հայտնել։ Իսկ երբ մտահոգություններ ու հարցեր կան, մենք ՆԱՏՕ-ում նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ ես վստահ եմ, որ մենք փոխըմբռնման և համաձայնության կգանք, թե ինչ ենք անելու դաշինքին անդամակցելու հարցում»,-հայտարարել է նա։
Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը. Էրդողան
Համաձայնեք՝ մարմնացյալ սիրալիրություն է, ոչ թե աշխարհի խոշորագույն, բավականին ագրեսիվ քաղաքականություն վարող ռազմական դաշինքի ղեկավար։
Սակայն պետք է հասկանալ, որ նույնիսկ Սթոլտենբերգը (էլ չասած Վեբերի մասին) այսպիսի աշխարհաքաղաքական «ռազբորկաներում» չեն կարող համեմատվել ծեր աղվես Էրդողանի հետ։ Առավել ևս մի իրավիճակում, երբ Թուրքիայի նախագահն ակնհայտորեն կատաղած է, քանի որ տեսնում է, թե ինչպես են «դաշնակիցները» իրեն «գցում»։ Նա առանց այդ էլ սահմանագծին է հասել՝ ԵՄ-ին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի «արագացված թեկնածության» պատճառով։
Եվ հենց Հյուսիսատլանտյան դաշինքի և Թուրքիայի միջև էլ վաղուց արդեն լուրջ խնդիրներ ու տարաձայնություններ են հասունանում։ Այդ թեմայով շատ հետաքրքիր է արտահայտվել հայտնի թուրք պատմաբան Մեհմեդ Փերինչեքը․ «Թուրքիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամ է, բայց իրականում այն դարձել է դաշինքի թիրախը։ ՆԱՏՕ-ի երկրները և, առաջին հերթին, ԱՄՆ-ն Սիրիայում աջակցում են քուրդ անջատողականներին։ Բացի այդ, Միջերկրական ծովի արևելյան մասում հակաթուրքական դաշինք է ստեղծվել, որի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հունաստանը, Հարավային Կիպրոսը, ռազմական ծովային զորավարժություններ են անցկացվում Թուրքիայի դեմ»։

Պինդ ընկույզ Սթոլտենբերգի և Բայդեն-Բլինկենի համար

Այդպիսի տրամադրություն ունեցող Էրդողանը հանկարծ տեղեկություն է ստանում, որ Շվեդիային ու Ֆինլանդիային (որոնք աջակցում են քրդերին, նրանց զենք են մատակարարում և պաշտպանում են զանազան քաղաքական բեմերում) հանկարծ նախատեսում են հապճեպ ընդունել ՆԱՏՕ։ Իհարկե, բարկանալու բան կա։ Բայց Էրդողանը ոչ միայն բարկանալ գիտի․ նա միշտ փորձում է անցկացնել իր պահանջները, սակարկել և պայմանավորվում է ավելի լավ, քան Սթոլտենբերգը։
Բավական է հիշել միայն, որ ԵՄ-ին Ուկրաինայի և նրա հետ եկողների «արագացված թեկնածությունը» արդյունքում վերածվեց ՆԱՏՕ-ական F-16-ների խոշոր խմբաքանակի (40 ինքնաթիռ) և Թուրքիայի ունեցած (բայց «բարոյապես հնացած») հին մոդիֆիկացիայի կործանիչների համար ևս 80 լրացուցիչ բաղադրիչների մատակարարման արգելքի չեղարկմանը։ Վաշինգտոնի և Անկարայի միջև այդ թեմայով բանակցությունները մի ամբողջ տարի ընթանում էին ոչ այս կողմ, ոչ այն կողմ սկզբունքով․․․ Արդյունքում Էրդողանին, այնուամենայնիվ, «ջոկերը» հասավ։
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վնաս կհասցնի Եվրոպայի անվտանգությանը. Ռուսաստանի ԱԳՆ
Արդյոք Թուրքիայի նախագահը այս անգամ էլ չի փորձի ամերիկացիներից որևէ հարկավոր և անհրաժեշտ բան ստանալ՝ ՆԱՏՕ-ին ֆինների ու շվեդների անդամակցությանը չխանգարելու դիմաց։ Օրինակ՝ այն նույն հարյուր հատ հինգերորդ սերնդի F-35 կործանիչները, որոնցից նրան զրկել էին ամերիկացի կոնգրեսականները՝ վրեժ լուծելով ռուսական S-400 ԶՀՀ-ների գնման համար։ Առավել ևս, որ այն ժամանակից ի վեր աշխարհաքաղաքական վիճակը ևս տրամագծորեն փոխվել է, և Թուրքիան այս պահին ԱՄՆ-ի համար Հյուսիսատլանտյան դաշինքի ամենաարժեքավոր անդամն է։
Արդեն հայտնի է, որ դե-ֆակտո սկսվել են բանակցությունները սկանդինավյան տանդեմի (ՆԱՏՕ-ի անդամության թեկնածուների) և Թուրքիայի միջև։ Եվ Անկարան բարձր նշաձող է դրել․ խնդրանք (կամ պահանջ)՝ իրեն փոխանցել հանրապետությունում ահաբեկչական ճանաչված խմբավորումների հետ կապի համար մեղադրվող 33 կասկածյալների։ Խոսքը ՔԱԿ-ի և Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ներկայացուցիչների մասին է։ Շվեդիան ու Ֆինլանդիան, բնականաբար, մերժել են արտահանձնման խնդրանքը։
Այնպես որ, արդեն հիմա կարելի է կանխատեսել, որ Անկարան անպայման գործը կհասցնի այնտեղ, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցության մասին բանակցություններն իր հետ վարեն Բրյուսելն ու Վաշինգտոնը։ Կամ կճնշեն, կամ կհամոզեն, կամ կսպառնան ու կգայթակղեն․․․ Մի բան պարզ է․ բուռն առևտուր է սպասվում, և Էրդողանն ակնհայտորեն չի զիջելու։ Նա չափազանց պինդ ընկույզ է անգամ Սթոլտենբերգի և Բայդենի ու Բլինկենի համար։
Լրահոս
0