https://arm.sputniknews.ru/20220516/rusakan-hop-y-ukrainakan-su-25-ev-su-24-i-rmbakvotsich-e-khvocel-rd-pn-42087685.html
Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 և Սու-24 է խոցել․ ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 և Սու-24 է խոցել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ-ն Խարկովի ու Խերսոնի մարզերում «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 18 ռեակտիվ արկ է որսացել: 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T12:34+0400
2022-05-16T12:34+0400
2022-05-16T12:35+0400
ուկրաինա
ռուսաստան
իգոր կոնաշենկով
զորք
սմերչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_0:0:1848:1040_1920x0_80_0_0_de0e6dafa7a2328c1a5e79cb13cdd780.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում 2 ուկրաինական գրոհիչ, 1 ռմբակոծիչ ու անօդաչու թռչող սարքեր են խոցել: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Բացի այդ, Խարկովի մարզի Մալայա Կամիշևախա, Սնեժկովկա, Շպակովկա, Իվանովկա ու Խերսոնի մարզի Չեռնոբաևկա շրջաններում «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 18 ռեակտիվ արկ են որսացել:Գեներալի խոսքով` ՌԴ-ի հրթիռային զորքերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի կառավարման 14 կետ ու 24 հրետանային մարտկոց, խոցել են հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի կուտակման 325 շրջան:Կոնաշենկովը նշել է, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 360 ազգայնական, շարքից հանվել է 78 միավոր ռազմական տեխնիկա։ՈւԶՈւ-ն կրակակետեր է ստեղծում տներում, հիվանդանոցներում և դպրոցներում․ ՌԴ ՊՆ«Օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան խոցել է կառավարման 3 կետ, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 104 շրջան, ինչպես նաև վառելիքի 2 պահեստ», - հայտնել է նա:Նրա խոսքով՝ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 168 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 889 անօդաչու թռչող սարք, 307 զենիթահրթիռային համալիր, 3108 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, 381 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, 1529 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2949 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 82-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534316_169:0:1609:1080_1920x0_80_0_0_e22a9fa4e2231e358495f96ae494aa7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով, զորք, սմերչ
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով, զորք, սմերչ
Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 և Սու-24 է խոցել․ ՌԴ ՊՆ
12:34 16.05.2022 (Թարմացված է: 12:35 16.05.2022) ՌԴ ԶՈւ-ն Խարկովի ու Խերսոնի մարզերում «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 18 ռեակտիվ արկ է որսացել:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում 2 ուկրաինական գրոհիչ, 1 ռմբակոծիչ ու անօդաչու թռչող սարքեր են խոցել: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Եվգենովկա ու Վելիկայա Կամիշևախա բնակավայրերի շրջաններում խոցվել են Ուկրաինայի օդային ուժերի Սու-25 2 ինքնաթիռ։ Բացի այդ, Զմեինի կղզու շրջանում կործանվել է ուկրաինական 1 Սու-24 ինքնաթիռ», - ասել է նա։
Բացի այդ, Խարկովի մարզի Մալայա Կամիշևախա, Սնեժկովկա, Շպակովկա, Իվանովկա ու Խերսոնի մարզի Չեռնոբաևկա շրջաններում «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 18 ռեակտիվ արկ են որսացել:
Գեներալի խոսքով` ՌԴ-ի հրթիռային զորքերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի կառավարման 14 կետ ու 24 հրետանային մարտկոց, խոցել են հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի կուտակման 325 շրջան:
Կոնաշենկովը նշել է, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 360 ազգայնական, շարքից հանվել է 78 միավոր ռազմական տեխնիկա։
«Օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան խոցել է կառավարման 3 կետ, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 104 շրջան, ինչպես նաև վառելիքի 2 պահեստ», - հայտնել է նա:
Նրա խոսքով՝ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 168 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 889 անօդաչու թռչող սարք, 307 զենիթահրթիռային համալիր, 3108 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, 381 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, 1529 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2949 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 82-րդ օրը։