https://arm.sputniknews.ru/20220516/pashinjany-kvoch-e-arel-hamadrel-hapk-erkrneri-mvotecumnery-mijazgajin-hartaknerum-42105327.html
Փաշինյանը կոչ է արել համադրել ՀԱՊԿ երկրների մոտեցումները միջազգային հարթակներում
Փաշինյանը կոչ է արել համադրել ՀԱՊԿ երկրների մոտեցումները միջազգային հարթակներում
Sputnik Արմենիա
Վարչապետը նշել է, որ Հայաստանը բազմիցս բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների համերաշխության հարցը։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T16:44+0400
2022-05-16T16:44+0400
2022-05-16T16:55+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
հայաստան
նիկոլ փաշինյան
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42101055_0:320:3073:2048_1920x0_80_0_0_e76d4bd3abdc433e7a4be3456b36ae89.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կոչ արեց համադրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների մոտեցումները միջազգային հարթակներում քվեարկությունների ժամանակ:Մինչ ՀՀ վարչապետի ելույթը նման խնդիր է բարձրացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բազմիցս բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների համերաշխության հարցը։ Նա կարծում է, որ այդ հարցին դեռ պետք է վերադառնալ։ Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը կազմակերպությունը համարում է Եվրասիայում անվտանգության և կայունության կարևոր գործոն։ Եվ Երևանն իր կողմից դրական է տրամադրված ռազմաքաղաքական կառույցի հետագա ամրապնդման հարցում։Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42101055_0:0:2731:2048_1920x0_80_0_0_83599ac8c3d4ae7415e03c95f28a47e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, հայաստան, նիկոլ փաշինյան, քվեարկություն
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, հայաստան, նիկոլ փաշինյան, քվեարկություն
Փաշինյանը կոչ է արել համադրել ՀԱՊԿ երկրների մոտեցումները միջազգային հարթակներում
16:44 16.05.2022 (Թարմացված է: 16:55 16.05.2022) Վարչապետը նշել է, որ Հայաստանը բազմիցս բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների համերաշխության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կոչ արեց համադրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների մոտեցումները միջազգային հարթակներում քվեարկությունների ժամանակ:
«Հաճախ մեր քվեարկություններն իրար հետ շատ սինխրոն չեն, չնայած այս խնդիրը նոր չէ ի հայտ եկել։ Երկար ժամանակ է` այդ խնդիրն «ուղեկցում» է կազմակերպությանը»,–ասաց Փաշինյանը։
Մինչ ՀՀ վարչապետի ելույթը նման խնդիր է բարձրացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Փաշինյանի խոսքով՝
Հայաստանը բազմիցս բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների համերաշխության հարցը։ Նա կարծում է, որ այդ հարցին դեռ պետք է վերադառնալ։ Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը կազմակերպությունը համարում է Եվրասիայում անվտանգության և կայունության կարևոր գործոն։ Եվ Երևանն իր կողմից դրական է տրամադրված ռազմաքաղաքական կառույցի հետագա ամրապնդման հարցում։
Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են
Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: