https://arm.sputniknews.ru/20220516/pashinjany-gnahatec-hapk-i-ashkhatanqy-ev-hishecrec-adrbejanin-zenq-matakararelu-masin-42104443.html
Փաշինյանը գնահատեց ՀԱՊԿ-ի աշխատանքը և հիշեցրեց Ադրբեջանին զենք մատակարարելու մասին
Փաշինյանը գնահատեց ՀԱՊԿ-ի աշխատանքը և հիշեցրեց Ադրբեջանին զենք մատակարարելու մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետը դժգոհեց, որ ՀԱՊԿ–ն այդքան էլ արդյունավետ չարձագանքեց երկրի համար շատ զգայուն հարցերին։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T16:32+0400
2022-05-16T16:32+0400
2022-05-16T16:36+0400
հայաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42105815_0:56:1686:1004_1920x0_80_0_0_1c0480b71dfb9000944daab915287e57.jpg
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Երևանի համար շատ կարևոր հարցերին այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան Հայաստանն է ակնկալում։ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հոբելյանական հանդիպմանը։Անդրադառնալով կառույցի հիմքում ընկած արագ արձագանքման մեխանիզմներին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամային իրավիճակի կանխարգելման համար գործի դրվեն համապատասխան մեխանիզմները։Նրա խոսքով` Հայաստանը երկար ժամանակ բարձրացրել է մի խնդիր, որը կապված է ՀԱՊԿ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Այդ զենքերն ի վերջո օգտագործվեցին Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Կառավարության ղեկավարը նաև հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԱՊԿ որոշ անդամների պահվածքն այնքան էլ չի ուրախացրել Հայաստանին:Միաժամանակ նա ընդգծեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը 44–օրյա պատերազմի դադարեցման գործում։ Այս համատեքստում վարչապետը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված եռակողմ հայտարարություններին։Հիշեցնենք, որ Հայաստանը ներկա պահին նախագահում է ՀԱՊԿ-ում։Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի` եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Никол Пашинян на саммите ОДКБ заявил, что организация отреагировала на военный конфликт в Нагорном Карабахе не так, как ожидал сам Ереван
Sputnik Արմենիա
Никол Пашинян на саммите ОДКБ заявил, что организация отреагировала на военный конфликт в Нагорном Карабахе не так, как ожидал сам Ереван
2022-05-16T16:32+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42105815_115:0:1555:1080_1920x0_80_0_0_d7d21f53dad9f4aa1d7fb8a78f55f24b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Փաշինյանը գնահատեց ՀԱՊԿ-ի աշխատանքը և հիշեցրեց Ադրբեջանին զենք մատակարարելու մասին
16:32 16.05.2022 (Թարմացված է: 16:36 16.05.2022) Հայաստանի վարչապետը դժգոհեց, որ ՀԱՊԿ–ն այդքան էլ արդյունավետ չարձագանքեց երկրի համար շատ զգայուն հարցերին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Երևանի համար շատ կարևոր հարցերին այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան Հայաստանն է ակնկալում։ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հոբելյանական հանդիպմանը։
Անդրադառնալով կառույցի հիմքում ընկած արագ արձագանքման մեխանիզմներին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և
Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամային իրավիճակի կանխարգելման համար գործի դրվեն համապատասխան մեխանիզմները։
«Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Երևանը»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով` Հայաստանը երկար ժամանակ բարձրացրել է մի խնդիր, որը կապված է ՀԱՊԿ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Այդ զենքերն ի վերջո օգտագործվեցին Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Կառավարության ղեկավարը նաև հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԱՊԿ որոշ անդամների պահվածքն այնքան էլ չի ուրախացրել Հայաստանին:
Միաժամանակ նա ընդգծեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը 44–օրյա պատերազմի դադարեցման գործում։ Այս համատեքստում վարչապետը վերահաստատեց
Հայաստանի հավատարմությունը երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված եռակողմ հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկա պահին նախագահում է ՀԱՊԿ-ում։
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի` եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: