https://arm.sputniknews.ru/20220516/kamerajin-nvagakhumby-mvoskvaji-mijazgajin-paratvonin-hajkakan-dasakan-gvortser-kkatari-42104804.html
Կամերային նվագախումբը Մոսկվայի միջազգային փառատոնին հայկական դասական գործեր կկատարի
Կամերային նվագախումբը Մոսկվայի միջազգային փառատոնին հայկական դասական գործեր կկատարի
Sputnik Արմենիա
Տարեվերջին` նվագախմբի ստեղծման հոբելյանի շրջանակում, հանդիսատեսին գալա-համերգ է սպասում։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T16:36+0400
2022-05-16T16:36+0400
2022-05-16T17:17+0400
մոսկվա
երաժշտություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/16/26886626_0:85:1600:985_1920x0_80_0_0_c1e3530f409eded4b1643fd139ecea8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին, որը նվիրված է «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթի 30-ամյա հոբելյանին։ Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է Յուրի Բաշմետը։Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ասաց, որ այդ իրադարձությունը համընկել է ՌԴ պետական կամերային նվագախմբի 60-ամյակի և Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։«Մայիսի 18-ին Չայկովսկու անվան համերգային դահլիճում ելույթ կունենա Հայաստանի կամերային նվագախումբը։ Մեներգչուհին է Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), դիրիժորը` Անտոն Շաբուրովը»,- ասաց Բաբուրյանը։Նրա խոսքով` մայիսի 19-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կկայանա փառատոնի գլխավոր համերգը` նվիրված «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթի հոբելյանին։ Հայկական նվագախմբից բացի, համերգին կմասնակցեն փառատոնի ծրագրում ընդգրկված բոլոր կամերային նվագախմբերը` «Ուզբեկստանի մենակատարներ» կամերային նվագախումբը, «Նիժնի Նովգորոդի մենակատարներ» կամերային նվագախումբը և Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ կամերային նվագախումբը։Կուզմա Բոդրովի պիեսի համաշխարհային պրեմիերան կկատարեն փառատոնի բոլոր մասնակիցները։Մամուլի ասուլիսում դիրիժոր Անտոն Շաբուրովն իր հերթին ընդգծեց, որ ծրագիրը բաղկացած է ռուս և հայ կոմպոզիտորների գործերից։ Մասնավորապես, հայկական կամերային նվագախումբը կկատարի Անտոն Արենսկու «Մանուկ Քրիստոսն այգի ուներ» ստեղծագործությունը։ Կհնչի Էդուարդ Միրզոյանի սիմֆոնիան լարային նվագախմբի և լիտավրների համար։«Հայաստանի կամերային նվագախմբի հետ ծանոթացանք 2021 թվականի հոկտեմբերին, փառատոներից մեկի ժամանակ, որին ինձ հրավիրել էին։ Դա կարճ, բայց կարևոր և հիշվող ծանոթություն էր»,- նշեց Շաբուրովը։Նա փոխանցեց նաև, որ ստեղծագործական և մարդկային մեծ բավականություն է ստացել` աշխատելով հայկական կոլեկտիվի հետ։ Հույս ունի, որ հայկական կողմի հետ համագործակցությունն այսքանով չի ավարտվի։Ինչպես նշեց Բաբուրյանը` Կամերային նվագախմբի կոլեկտիվին հագեցած ծրագիր է սպասվում։ Մոսկվայից վերադառնալուն պես` մայիսի 30-ին, նվագախումբը հանդես կգա համերգով։ Հայտնի իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Երևանում կամերային նվագախմբի հետ կկատարի «Բիթլների» և Ֆրենկ Սինատրայի ստեղծագործությունների մշակումներ։Հունիսն ու հուլիսը ևս հագեցած կլինեն։ Բացի այդ, տարեվերջին հանդիսատեսին նվագախմբի հիմնադրման հոբելյանական տարեթվին նվիրված գալա-համերգ է սպասում։ Մինչև տարեվերջ Պետական կամերային նվագախումբը հյուրախաղերի հագեցած գրաֆիկ կունենա։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/16/26886626_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5c9266faa3addc9587517a7bdd861ad6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, երաժշտություն, հայաստան
մոսկվա, երաժշտություն, հայաստան
Կամերային նվագախումբը Մոսկվայի միջազգային փառատոնին հայկական դասական գործեր կկատարի
16:36 16.05.2022 (Թարմացված է: 17:17 16.05.2022) Տարեվերջին` նվագախմբի ստեղծման հոբելյանի շրջանակում, հանդիսատեսին գալա-համերգ է սպասում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին, որը նվիրված է «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթի 30-ամյա հոբելյանին։ Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է Յուրի Բաշմետը։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ասաց, որ այդ իրադարձությունը համընկել է ՌԴ պետական կամերային նվագախմբի 60-ամյակի և Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։
«Մայիսի 18-ին Չայկովսկու անվան համերգային դահլիճում ելույթ կունենա Հայաստանի կամերային նվագախումբը։ Մեներգչուհին է Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), դիրիժորը` Անտոն Շաբուրովը»,- ասաց Բաբուրյանը։
Նրա խոսքով` մայիսի 19-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կկայանա փառատոնի գլխավոր համերգը` նվիրված «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթի հոբելյանին։ Հայկական նվագախմբից բացի, համերգին կմասնակցեն փառատոնի ծրագրում ընդգրկված բոլոր կամերային նվագախմբերը` «Ուզբեկստանի մենակատարներ» կամերային նվագախումբը, «Նիժնի Նովգորոդի մենակատարներ» կամերային նվագախումբը և Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ կամերային նվագախումբը։
Կուզմա Բոդրովի պիեսի համաշխարհային պրեմիերան կկատարեն փառատոնի բոլոր մասնակիցները։
Մամուլի ասուլիսում դիրիժոր Անտոն Շաբուրովն իր հերթին ընդգծեց, որ ծրագիրը բաղկացած է ռուս և հայ կոմպոզիտորների գործերից։ Մասնավորապես, հայկական կամերային նվագախումբը կկատարի Անտոն Արենսկու «Մանուկ Քրիստոսն այգի ուներ» ստեղծագործությունը։ Կհնչի Էդուարդ Միրզոյանի սիմֆոնիան լարային նվագախմբի և լիտավրների համար։
«Հայաստանի կամերային նվագախմբի հետ ծանոթացանք 2021 թվականի հոկտեմբերին, փառատոներից մեկի ժամանակ, որին ինձ հրավիրել էին։ Դա կարճ, բայց կարևոր և հիշվող ծանոթություն էր»,- նշեց Շաբուրովը։
Նա փոխանցեց նաև, որ ստեղծագործական և մարդկային մեծ բավականություն է ստացել` աշխատելով հայկական կոլեկտիվի հետ։ Հույս ունի, որ հայկական կողմի հետ համագործակցությունն այսքանով չի ավարտվի։
«Հիացած եմ նվագախմբով, քանի որ հազվագյուտ համադրություն է, երբ մարդիկ կարողանում են նվագել և անկեղծորեն ուզում են անել դա»,- ասաց Շաբուրովը։
Ինչպես նշեց Բաբուրյանը` Կամերային նվագախմբի կոլեկտիվին հագեցած ծրագիր է սպասվում։ Մոսկվայից վերադառնալուն պես` մայիսի 30-ին, նվագախումբը հանդես կգա համերգով։ Հայտնի իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Երևանում կամերային նվագախմբի հետ կկատարի «Բիթլների» և Ֆրենկ Սինատրայի ստեղծագործությունների մշակումներ։
Հունիսն ու հուլիսը ևս հագեցած կլինեն։ Բացի այդ, տարեվերջին հանդիսատեսին նվագախմբի հիմնադրման հոբելյանական տարեթվին նվիրված գալա-համերգ է սպասում։ Մինչև տարեվերջ Պետական կամերային նվագախումբը հյուրախաղերի հագեցած գրաֆիկ կունենա։