00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեծանվով ավտոերթին մասնակցած 75-ամյա Ժորա պապիկի նկատմամբ գործ է հարուցվել. Վարդևանյան

© Sputnik / Asatur YesayantsՈստիկաններ
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Ոստիկաններ
Բաժանորդագրվել
«Դիմադրություն» շարժման անդամը պնդում է, որ ոստիկանական համազգեստ կրող 60-80 անձ, որոնք ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, կապ չունեն այդ համակարգի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժմանը մասնակցող 75-ամյա Գեորգի Արիստակեսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և նրան պատրաստվում են ձերբակալել։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսում ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները որակեց որպես ինքնանպատակ ուժի կիրառում։

«Կադրերում երևում են իրավիճակներ, երբ վարորդը մեքենայի ղեկին նստած է, որևէ գործողություն չի անում, միայն հեռախոսի տեսախցիկն է միացնում, ու նրա նկատմամբ ուժ է կիրառվում, որպեսզի բերման ենթարկվի։ Այսօր 75-ամյա Գեորգի Արիստակեսյանի` Ժորա պապիկի նկատմամբ, որը ավտոերթին մասնակցում էր իր հեծանվով, բռնի ուժ է կիրառվել։ Այդ մարդը կամավոր մասնակցել է 3 պատերազմի, նրա նկատմամբ ոստիկանները 6 հոգով ուժ էին կիրառում»,- ասաց Վարդևանյանը` նշելով, որ Գեորգի Արիստակեսյանն ունի փաստաբաններ, որոնք զբաղվում են նրա պաշտպանությամբ։

Նրա խոսքով` եթե Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական արժեքների ջատագով լիներ, ապա հասարակությունը չէր տեսնի այն, ինչ արել և անում են ոստիկանության ծառայողները։
«Դիմադրություն» շարժման անդամն ընդգծեց, որ իրենց նման ձևով են պահում ոստիկանական համազգեստ կրող 60-80 անձ, որոնք առնչություն չունեն ոստիկանի պատվի, երդման և ծառայության հետ։ Նա կրկին շեշտեց, որ այդ ոստիկաններից յուրաքանչյուրի անձնական տվյալներն իրենք արձանագրում են, որպեսզի հետագայում նրանք պատժվեն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Երևան մտնող հիմնական մայրուղիներից ավտոերթերով մայրաքաղաք հասած ընդդիմադիրներից 91-ին ոստիկանները բերման են ենթարկել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հոդվածով։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0