https://arm.sputniknews.ru/20220516/fly-arnai-nvor-gunavvormamb-arajin-inqnatiry-patrast-e-trichqi-42100730.html
Fly Arna-ի` նոր գունավորմամբ առաջին ինքնաթիռը պատրաստ է թռիչքի
Fly Arna-ի` նոր գունավորմամբ առաջին ինքնաթիռը պատրաստ է թռիչքի
Sputnik Արմենիա
Հայկական ավիաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է, թե ինչպես է ներկվել առաջին ինքնաթիռը։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T15:50+0400
2022-05-16T15:50+0400
2022-05-16T16:15+0400
տեսանյութեր
տեսանյութ
ինքնաթիռ
հայաստան
fly arna
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42099402_0:0:1280:720_1920x0_80_0_0_2b1ae33ca1c1d319311056612bc39d18.jpg
Հայաստանի ազգային ավիաընկերությունը` Fly Arna-ն, ավարտել է առաջին ինքնաթիռի ներկման աշխատանքը Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող հատուկ ներկման անգարում։Հայկական ավիաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է, թե ինչպես է ներկվել առաջին ինքնաթիռը։Տեսանյութի համաձայն` ազգային ավիաընկերության ինքնաթիռի հիմնական գույնը սպիտակ է, պոչի և թևերի ծայրի հատվածները ներկված են Հայաստանի դրոշի գույներով։ Ինքնաթիռի կողային մասում կապույտ գույնով խոշոր տառերով գրված է՝ Fly Arna և Armenian national airlines։Ինչ է պետք ազգային ավիափոխադրողին ճիշտ աշխատանքի համար. ավիացիայի փորձագետի դիտարկումըԱզգային ավիաընկերությունը հայտնում է, որ ինքնաթիռի ներքին և արտաքին հարդարանքն արտացոլում է երիտասարդ, ժամանակակից և արժեքների վրա հիմնված ազգային ավիաընկերության ինքնությունը:Նշենք, որ նոր ինքնաթիռը А 320 մակնիշի Airbus է։Ազգային ավիաընկերության հիմնադիրներն են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերությունը` 2021 թվականի հուլիսին ստորագրված պայմանագրի հիման վրա։Նշենք, որ «Fly Arna»-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որը բազավորվելու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42099402_0:0:960:720_1920x0_80_0_0_44e286b173986e163f7941f6e1680b7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, ինքնաթիռ, հայաստան, fly arna
տեսանյութեր, տեսանյութ, видео, ինքնաթիռ, հայաստան, fly arna
Fly Arna-ի` նոր գունավորմամբ առաջին ինքնաթիռը պատրաստ է թռիչքի
15:50 16.05.2022 (Թարմացված է: 16:15 16.05.2022) Հայկական ավիաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է, թե ինչպես է ներկվել առաջին ինքնաթիռը։
Հայաստանի ազգային ավիաընկերությունը` Fly Arna-ն, ավարտել է առաջին ինքնաթիռի ներկման աշխատանքը Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող հատուկ ներկման անգարում։
Հայկական ավիաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է, թե ինչպես է ներկվել առաջին ինքնաթիռը։
Տեսանյութի համաձայն` ազգային ավիաընկերության ինքնաթիռի հիմնական գույնը սպիտակ է, պոչի և թևերի ծայրի հատվածները ներկված են Հայաստանի դրոշի գույներով։ Ինքնաթիռի կողային մասում կապույտ գույնով խոշոր տառերով գրված է՝ Fly Arna և Armenian national airlines։
Ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ ինքնաթիռի ներքին և արտաքին հարդարանքն արտացոլում է երիտասարդ, ժամանակակից և արժեքների վրա հիմնված ազգային ավիաընկերության ինքնությունը:
Նշենք, որ նոր ինքնաթիռը А 320 մակնիշի Airbus է։
Ազգային ավիաընկերության հիմնադիրներն են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերությունը` 2021 թվականի հուլիսին ստորագրված պայմանագրի հիման վրա։
Նշենք, որ «Fly Arna»-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որը բազավորվելու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: