https://arm.sputniknews.ru/20220516/erevanum-bvoghvoqi-akcianeri-ev-avtvoerteri-pattsharvov-2-trvolejbus-ertughi-durs-chen-ekel-42085379.html
Երևանում բողոքի ակցիաների և ավտոերթերի պատճառով 2 տրոլեյբուս երթուղի դուրս չեն եկել
Երևանում բողոքի ակցիաների և ավտոերթերի պատճառով 2 տրոլեյբուս երթուղի դուրս չեն եկել
Sputnik Արմենիա
Երևանում կա 29 տրոլեյբուս, բայց նախորդ շաբաթ 27-ն են երթուղի դուրս եկել։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T11:49+0400
2022-05-16T11:49+0400
2022-05-16T11:54+0400
հայաստան
ավտոերթ
տրոլեյբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41404389_0:63:1600:963_1920x0_80_0_0_adc239a998f72ade2fb7b697c14bf3da.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանում ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիաների և ավտոերթերի պատճառով տրոլեյբուսներից 2-ը երթուղի դուրս չեն եկել։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնեց «Երևան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը։Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են արվելՆա նաև ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում գիծ է դուրս եկել 189 շարժակազմ, իսկ աշխատանքներն էլ ընդհանուր առմամբ նորմալ են ընթանում։«Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանն էլ ներկայացրեց աշխատանքային օրերին սպասարկած մեքենաների միջին քանակը` 445 ավտոբուս, մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող 312 միկրոավտոբուս, 27 տրոլեյբուս (ընդհանուր առմամբ Երևանում կա 29 տրոլեյբուս. խմբ.)։Հիշեցնենք` արդեն շուրջ մեկ ամիս է` ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացնում Երևանում ու որոշ մարզերում։Այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։Ոստիկանությունը 2 ուղղությամբ փորձեց կասեցնել ընդդիմության ավտոերթը դեպի Երևանի կենտրոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41404389_96:0:1516:1065_1920x0_80_0_0_f1656544d41be547a4cb48b905192a68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավտոերթ, տրոլեյբուս
հայաստան, ավտոերթ, տրոլեյբուս
Երևանում բողոքի ակցիաների և ավտոերթերի պատճառով 2 տրոլեյբուս երթուղի դուրս չեն եկել
11:49 16.05.2022 (Թարմացված է: 11:54 16.05.2022) Երևանում կա 29 տրոլեյբուս, բայց նախորդ շաբաթ 27-ն են երթուղի դուրս եկել։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանում ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիաների և ավտոերթերի պատճառով տրոլեյբուսներից 2-ը երթուղի դուրս չեն եկել։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնեց «Երևան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը։
Նա նաև ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում գիծ է դուրս եկել 189 շարժակազմ, իսկ աշխատանքներն էլ ընդհանուր առմամբ նորմալ են ընթանում։
«Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանն էլ ներկայացրեց աշխատանքային օրերին սպասարկած մեքենաների միջին քանակը` 445 ավտոբուս, մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող 312 միկրոավտոբուս, 27 տրոլեյբուս (ընդհանուր առմամբ Երևանում կա 29 տրոլեյբուս. խմբ.)։
Հիշեցնենք` արդեն շուրջ մեկ ամիս է` ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացնում Երևանում ու որոշ մարզերում։
Այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։