https://arm.sputniknews.ru/20220516/erevani-shirazi-pvoghvocum-vostikanutjuny-pakel-e-avtvoerti-tshanaparhy-42078384.html
Երևանի Շիրազի փողոցում ոստիկանությունը փակել է ավտոերթի ճանապարհը
Երևանի Շիրազի փողոցում ոստիկանությունը փակել է ավտոերթի ճանապարհը
Sputnik Արմենիա
Ժամը 08։00-ից Երևան մտնող հիմնական ավտոճանապարհներից մեկնարկել են ընդդիմության հայտարարած ավտոերթերը։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T09:07+0400
2022-05-16T09:07+0400
2022-05-16T11:52+0400
երևան
երթ
ընդդիմություն
դիմադրություն շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41954279_0:0:1601:901_1920x0_80_0_0_e57ea153316779ef79db2848431f4666.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանի Շիրազի փողոցում ոստիկանությունը փակել է ընդդիմության կազմակերպած ավտոերթի ճանապարհը։Ներկա պահին երթը կանգնած է։Նշենք, այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։Այս պահին ավտոերթերի մասնակիցները շարժվում են դեպի Երևան` ժամանակ առ ժամանակ կանգ առնելով ու դժվարություններ ստեղծելով երթևեկության համար։Նախօրեին շարժման առաջնորդներից մեկն ասել էր, որ առավոտյան ժամը 8-ից կստեղծվեն նաև առնվազն 80-100 խմբեր, որոնք կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու դուրս կգան փողոց։Երևանում ու նաև որոշ մարզերում շուրջ մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացնում։Սաղաթելյանը դիմեց օլիգարխներին՝ դադարեցրե՛ք ֆինանսավորել իշխանական ֆեյքերի ֆաբրիկաներըՀիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41954279_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2d50e1651abbc517a7361a500e4799fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երթ, ընդդիմություն, դիմադրություն շարժում
երևան, երթ, ընդդիմություն, դիմադրություն շարժում
Երևանի Շիրազի փողոցում ոստիկանությունը փակել է ավտոերթի ճանապարհը
09:07 16.05.2022 (Թարմացված է: 11:52 16.05.2022) Ժամը 08։00-ից Երևան մտնող հիմնական ավտոճանապարհներից մեկնարկել են ընդդիմության հայտարարած ավտոերթերը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանի Շիրազի փողոցում ոստիկանությունը փակել է ընդդիմության կազմակերպած ավտոերթի ճանապարհը։
Այս պահին ակցիայի մասնակիցները պահանջում են բացել փողոցը` սպառնալով հակառակ դեպքում իրենց ավտոմեքենաներով փակել ամբողջ փողոցը։
Ներկա պահին երթը կանգնած է։
Նշենք, այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Այս պահին ավտոերթերի մասնակիցները շարժվում են դեպի Երևան` ժամանակ առ ժամանակ կանգ առնելով ու դժվարություններ ստեղծելով երթևեկության համար։
Նախօրեին շարժման առաջնորդներից մեկն ասել էր, որ առավոտյան ժամը 8-ից կստեղծվեն նաև առնվազն 80-100 խմբեր, որոնք կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու դուրս կգան փողոց։
Երևանում ու նաև որոշ մարզերում շուրջ մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացնում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։