https://arm.sputniknews.ru/20220516/27-nerkajacum-meknarkum-e-armmvonvo-20-rd-hvobeljanakan-mijazgajin-taterakan-paratvony-42097591.html
27 ներկայացում. մեկնարկում է «Արմմոնո» 20-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը
27 ներկայացում. մեկնարկում է «Արմմոնո» 20-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը
Sputnik Արմենիա
Փառատոնի բացման արարողությունից առաջ հանդիսատեսին սպասվում է երկու գեղեցիկ ներկայացում։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T14:55+0400
2022-05-16T14:55+0400
2022-05-16T16:04+0400
թատրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2213/05/22130551_0:0:1600:901_1920x0_80_0_0_3d26529f0421edc9dd1ab86fd1814b3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մայիսի 17-21-ը կանցկացվի «Արմմոնո» 20-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը, որին այս տարի բեմադրություններով կմասնակցեն Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը (առցանց): Տեղեկությունն ասուլիսում հայտնեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։Այս տարի հոբելյանական փառատոնին կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում:Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոսթենդափ, մոնոդոկ:Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։Կանցկացվի նաև հատուկ նախագիծ «Թատրոն-Դրամա.am» էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված են թատերական ընթերցումներ՝ «Սովորական մարդկանց անսովոր պատմությունները» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր։Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, որի մոնոօպերայով էլ կտրվի փառատոնի մեկնարկը։««Արմմոնո» փառատոնը կբացվի մայիսի 17-ին՝ ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացնեմ Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի»,- ասաց Ավանյանը։Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է 2022 թվականին։Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև առցանց բեմադրության դիտում. կներկայացվի Ֆաթիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) ներկայացումը։Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի բացառապես հայ հեղինակների ստեղծագործությունները՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն, որոնք կցուցադրվեն փորձարարական թատերական տարբեր հարթակներում։Նշենք, որ փառատոնն անցկացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ։ Այս տարի փառատոնի ներկայացումները կլինեն ինչպես հրավիրատոմսերով, այնպես էլ տոմսերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2213/05/22130551_186:0:1598:1059_1920x0_80_0_0_9e9d8bcd8e32131673096ed2e5effb2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թատրոն
27 ներկայացում. մեկնարկում է «Արմմոնո» 20-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը
14:55 16.05.2022 (Թարմացված է: 16:04 16.05.2022) Փառատոնի բացման արարողությունից առաջ հանդիսատեսին սպասվում է երկու գեղեցիկ ներկայացում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մայիսի 17-21-ը կանցկացվի «Արմմոնո» 20-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը, որին այս տարի բեմադրություններով կմասնակցեն Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը (առցանց): Տեղեկությունն ասուլիսում հայտնեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Այս տարի հոբելյանական փառատոնին կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում:
Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոսթենդափ, մոնոդոկ:
Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։
Կանցկացվի նաև հատուկ նախագիծ «Թատրոն-Դրամա.am» էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված են թատերական ընթերցումներ՝ «Սովորական մարդկանց անսովոր պատմությունները» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր։
«Վաղը` մայիսի 17-ին, փառատոնի բացման արարողությունից առաջ, երեկոյան ժամը 18։00-ին նախատեսված է երկու ներկայացում. «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում՝ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» ներկայացումը, իսկ Հայաստանի թատերական գործիչների միությունում նույն ժամին նախատեսված է Ելենա Դուդիչի (Ուկրաինա) «Ռոմեո և Ջուլիետ» կամ «Մարգարիտա և Աբուլֆազ» ներկայացումը»,- ասաց Մխիթարյանը։
Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, որի մոնոօպերայով էլ կտրվի փառատոնի մեկնարկը։
««Արմմոնո» փառատոնը կբացվի մայիսի 17-ին՝ ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացնեմ Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի»,- ասաց Ավանյանը։
Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է 2022 թվականին։
Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև առցանց բեմադրության դիտում. կներկայացվի Ֆաթիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) ներկայացումը։
Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի բացառապես հայ հեղինակների ստեղծագործությունները՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն, որոնք կցուցադրվեն փորձարարական թատերական տարբեր հարթակներում։
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ։ Այս տարի փառատոնի ներկայացումները կլինեն ինչպես հրավիրատոմսերով, այնպես էլ տոմսերով։