https://arm.sputniknews.ru/20220515/hop-y-khvocel-e-ukrainakan-ats-ner-u-tvochka-u-rd-pn-42062636.html
ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական ԱԹՍ-ներ ու «Տոչկա-Ու»․ ՌԴ ՊՆ
ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական ԱԹՍ-ներ ու «Տոչկա-Ու»․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայով խոցվել են ԶՈւ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 32 շրջաններ։ 15.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-15T12:35+0400
2022-05-15T12:35+0400
2022-05-15T12:58+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097164_0:0:3000:1688_1920x0_80_0_0_6faeec38bca274fbda9ca91bc2477af4.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «Տոչկա-Ու» հրթիռ ու «Սմերչ» համազարկային հրթիռային համալիրի 11 արկ: Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզի Կամենկա, Մալայա Կամիշևախա, Բրաժկովկա ու Խերսոնի մարզի Չեռնոբաևկա շրջաններում որսացել է «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 11 ռեակտիվ արկ:Կոնաշենկովն ընդգծել է, որ հարվածների հետևանքով ոչնչացվել է մինչև 150 ազգայնական ու շարքից հանվել է 26 միավոր ռազմական տեխնիկա:Ինքնաթիռները գրոհել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացված 32 տարածք։ Ոչնչացվել են Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգի երկու արձակման կայան և Սումիի շրջանում գտնվող ռադիոտեղորոշիչ կայան։Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 165 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 879 անօդաչու թռչող սարք, 306 հակաօդային պաշտպանության համակարգ, 3098 տանկ, 1525 դաշտային հրետանի և ականանետ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 81-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39097164_289:0:2956:2000_1920x0_80_0_0_919464cf4ad40527a6055d1510383760.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական ԱԹՍ-ներ ու «Տոչկա-Ու»․ ՌԴ ՊՆ
12:35 15.05.2022 (Թարմացված է: 12:58 15.05.2022) Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայով խոցվել են ԶՈւ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 32 շրջաններ։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «Տոչկա-Ու» հրթիռ ու «Սմերչ» համազարկային հրթիռային համալիրի 11 արկ: Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզի Կամենկա, Մալայա Կամիշևախա, Բրաժկովկա ու Խերսոնի մարզի Չեռնոբաևկա շրջաններում որսացել է «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 11 ռեակտիվ արկ:
Գեներալը նշել է, որ հրթիռային զորքերը և հրետանին խոցել են 6 հրամանատարական կետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 123 շրջան։
Կոնաշենկովն ընդգծել է, որ հարվածների հետևանքով ոչնչացվել է մինչև 150 ազգայնական ու շարքից հանվել է 26 միավոր ռազմական տեխնիկա:
Ինքնաթիռները գրոհել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացված 32 տարածք։ Ոչնչացվել են Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգի երկու արձակման կայան և Սումիի շրջանում գտնվող ռադիոտեղորոշիչ կայան։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 165 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 879 անօդաչու թռչող սարք, 306 հակաօդային պաշտպանության համակարգ, 3098 տանկ, 1525 դաշտային հրետանի և ականանետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 81-րդ օրը։