https://arm.sputniknews.ru/20220515/gnel-sanvosjany-tehranum-masnakcel-e-navtaqimiakan-26-rd-mijazgajin-cucahandesin-42077541.html
Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին
Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին
Sputnik Արմենիա
Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։ 15.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-15T22:12+0400
2022-05-15T22:12+0400
2022-05-15T22:12+0400
գնել սանոսյան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42077339_0:90:960:630_1920x0_80_0_0_f67d70db8b49fd51c092198bb209b94f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ԻԻՀ-ում նախարարին դիմավորել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին։«Նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված են նավթի և գազի ոլորտում տարբեր պետական և մասնավոր ընկերություններ, որոնք հաջողությոնների են հասել ոչ միայն Իրանում, այլև նավթ և գազ արդյունահանող աշխարհի տարբեր երկրներում»,–նշված է հաղորդագրության մեջ։Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների և այլ հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։Վաղը`մայիսի 16–ին, նախատեսված են մի շարք հանդիպումներ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, ինչպես նաև նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42077339_0:0:960:720_1920x0_80_0_0_1dd5ee0f22acadb88f2d8ad1ee377dc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնել սանոսյան , իրանի իսլամական հանրապետություն
գնել սանոսյան , իրանի իսլամական հանրապետություն
Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին
Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԻԻՀ-ում նախարարին դիմավորել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին։
«Նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված են նավթի և գազի ոլորտում տարբեր պետական և մասնավոր ընկերություններ, որոնք հաջողությոնների են հասել ոչ միայն Իրանում, այլև նավթ և գազ արդյունահանող աշխարհի տարբեր երկրներում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։
Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների և այլ հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։
Վաղը`մայիսի 16–ին, նախատեսված են մի շարք հանդիպումներ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, ինչպես նաև նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։