https://arm.sputniknews.ru/20220515/6-ketery-chen-nerkajacnum-hh-ev-arcakhi-shahery-qaghaqaget-42063472.html
Վեց կետերը չեն ներկայացնում ՀՀ և Արցախի շահերը. քաղաքագետ
Վեց կետերը չեն ներկայացնում ՀՀ և Արցախի շահերը. քաղաքագետ
Sputnik Արմենիա
«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աննա Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ադրբեջանին Հայաստանի առաջարկած 6 կետերը: 15.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-15T12:59+0400
2022-05-15T12:59+0400
2022-05-15T13:11+0400
էդմոն մարուքյան
հայաստան
ադրբեջան
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42063723_0:71:1600:972_1920x0_80_0_0_e0a8609325254960f22f7cad0e29f6a8.jpg
Ինչքանո՞վ է համարժեք Հայաստանի 6 կետով պատասխանն Ադրբեջանին
Sputnik Արմենիա
Ինչքանո՞վ է համարժեք Հայաստանի 6 կետով պատասխանն Ադրբեջանին
Հայաստանի առաջարկած փաթեթը որևէ կերպ չի արտացոլում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերը, իսկ մինչ այդ, երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ ընդունում են Ադրբեջանի առաջարկները, ամրապնդեցին Բաքվի դիրքերը: Ադրբեջանն այլևս խնդիր չունի Հայաստանի լրացումները հաշվի առնելու: Sputnik Արմենիայի եթերում Ադրբեջանին Հայաստանի առաջարկած 6 կետի մասին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աննա Կարապետյանը:Ըստ Կարապետյանի` երկու կողմի կետերի բովանդակությունը համեմատելիս ակնհայտ է` Ադրբեջանն իր ներկայացրած առաջարկով բավական հստակ ներկայացրել է իր շահերից բխող մոտեցումը, որի նպատակն է Հայաստանին թե´ այժմ, թե´ հետագայում Արցախի հիմնախնդրի ու ինքնորոշման իրավունքի մասին խոսելու հնարավորությունից զրկել, իսկ հայկական կողմը միայն տվել է ձևակերպումներ, որոնք նախկին փաստաթղթերով արդեն կային:Մյուս կետերն էլ, քաղաքագետի կարծիքով, որևէ կերպ չեն արտահայտում այն հիմքը, որը պետք է թույլ տա Արցախին իրացնել իր ինքնորոշման իրավունքը:«Եղած ձևակերպումները հնարավորություն են տալիս Ադրբեջանին ասել, որ իրենք տալիս են արցախցիների անվտանգության երաշխիքները, հետևաբար կարող է լինել կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Հայաստանի ներկայացրած պատասխանը որևէ կերպ այդ սցենարին չի հակասում, այսինքն չի խանգարում Ադրբեջանին իր շահն առաջ մղել»,- բացատրեց Կարապետյանը:Ընդհանրապես, Կարապետյանի խոսքով, անհասկանալի է, եթե սա պատասխան առաջարկն էր և սա հայկական կողմը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի առաջարկներին հավասարազոր պատասխան, ապա ինչո՞ւ էին այսքան ժամանակ այս փաստաթուղթը պահում:«Դրա բովանդակությունը մինչ այս ընդհանուր ձևակերպումների տեսքով ներկայացվել էր հանրությանը, բայց միաժամանակ չէր ասվել, որ այդ բովանդակությամբ փաստաթուղթ է պատրաստվել, ինչն ի սկզբանե անհասկանալի ու անտրամաբանական էր»,- բացատրեց Կարապետյանը: Անկլավների վերաբերյալ իրավական հենք չկա. Մարուքյանը պատասխանել է ԱդրբեջանինԱդրբեջանի առաջարկներից հետո, քաղաքագետի դիտարկմամբ, ընդհանրապես չէր խոսվում Հայաստանի առաջարկների կամ կետերի մասին: Ի սկզբանե ԱԺ նախագահի մակարդակով հայտարարվել էր, որ Հայաստանն ընդամենը 2 լրացում է արել Ադրբեջանի առաջարկներին, իսկ մնացածը ընդունելի է համարում: Հետագայում, ըստ Կարապետյանի, անհասկանալի ձևով տրանսֆորմացվեց դրա բովանդակությունը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը 6 կետ է առաջարկել:«Այսինքն` ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս Հայաստանի իշխանությունը ցույց չի տալիս հստակ ռազմավարություն, նպատակ, ձեռագիր կամ քաղաքականություն: Տպավորություն է ստեղծվում, որ ուզում են իրենց ներկայացրած փաստաթղթի կամ պատասխանի էությունը փոխել»,- ասաց Կարապետյանը:Քաղաքագետը հավելեց` այս հարցում էլ իրավիճակը բավական բարդ է, որովհետև ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր հարցերում, անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունն ում շահն է առաջ մղում և ինչ գերակայություններով է առաջ շարժվում:Հիշեցնենք` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդմոն Մարուքյանը նախօրեին հայտնել էր Ադրբեջանին առաջարկված 6 կետերի բովանդակությունը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42063723_124:0:1547:1067_1920x0_80_0_0_9835aad667da2c42575c096bd5167183.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
էդմոն մարուքյան, հայաստան, ադրբեջան, аудио, պոդկաստ
էդմոն մարուքյան, հայաստան, ադրբեջան, аудио, պոդկաստ
Վեց կետերը չեն ներկայացնում ՀՀ և Արցախի շահերը. քաղաքագետ
12:59 15.05.2022 (Թարմացված է: 13:11 15.05.2022) «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աննա Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ադրբեջանին Հայաստանի առաջարկած 6 կետերը:
Հայաստանի առաջարկած փաթեթը որևէ կերպ չի արտացոլում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերը, իսկ մինչ այդ, երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ ընդունում են Ադրբեջանի առաջարկները, ամրապնդեցին Բաքվի դիրքերը: Ադրբեջանն այլևս խնդիր չունի Հայաստանի լրացումները հաշվի առնելու:
Sputnik Արմենիայի եթերում Ադրբեջանին Հայաստանի առաջարկած 6 կետի մասին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աննա Կարապետյանը:
Ըստ Կարապետյանի` երկու կողմի կետերի բովանդակությունը համեմատելիս ակնհայտ է` Ադրբեջանն իր ներկայացրած առաջարկով բավական հստակ ներկայացրել է իր շահերից բխող մոտեցումը, որի նպատակն է Հայաստանին թե´ այժմ, թե´ հետագայում Արցախի հիմնախնդրի ու ինքնորոշման իրավունքի մասին խոսելու հնարավորությունից զրկել, իսկ հայկական կողմը միայն տվել է ձևակերպումներ, որոնք նախկին փաստաթղթերով արդեն կային:
«Դրանցից են` կոմունիկացիաների բացումը, գերիների հայրենադարձումը ևն: Գերիներին Ադրբեջանն առնվազն նոյեմբերի 10-ի փաստաթղթով պարտավորվում է վերադարձնել, սակայն Բաքուն այդ պարտավորությունը չի կատարում: Հիմա պետք է ոչ թե նոր առաջարկ անել, որ նա այդ պարտավորությունը կատարի, այլ բոլոր լծակներով փորձել հասնել նրան, որ գերիները հայրենադարձվեն»,- ասաց Կարապետյանը:
Մյուս կետերն էլ, քաղաքագետի կարծիքով, որևէ կերպ չեն արտահայտում այն հիմքը, որը պետք է թույլ տա Արցախին իրացնել իր ինքնորոշման իրավունքը:
«Եղած ձևակերպումները հնարավորություն են տալիս Ադրբեջանին ասել, որ իրենք տալիս են արցախցիների անվտանգության երաշխիքները, հետևաբար կարող է լինել կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Հայաստանի ներկայացրած պատասխանը որևէ կերպ այդ սցենարին չի հակասում, այսինքն չի խանգարում Ադրբեջանին իր շահն առաջ մղել»,- բացատրեց Կարապետյանը:
Ընդհանրապես, Կարապետյանի խոսքով, անհասկանալի է, եթե սա պատասխան առաջարկն էր և սա հայկական կողմը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի առաջարկներին հավասարազոր պատասխան, ապա ինչո՞ւ էին այսքան ժամանակ այս փաստաթուղթը պահում:
«Դրա բովանդակությունը մինչ այս ընդհանուր ձևակերպումների տեսքով ներկայացվել էր հանրությանը, բայց միաժամանակ չէր ասվել, որ այդ բովանդակությամբ փաստաթուղթ է պատրաստվել, ինչն ի սկզբանե անհասկանալի ու անտրամաբանական էր»,- բացատրեց Կարապետյանը:
Ադրբեջանի առաջարկներից հետո, քաղաքագետի դիտարկմամբ, ընդհանրապես չէր խոսվում Հայաստանի առաջարկների կամ կետերի մասին: Ի սկզբանե ԱԺ նախագահի մակարդակով հայտարարվել էր, որ Հայաստանն ընդամենը 2 լրացում է արել Ադրբեջանի առաջարկներին, իսկ մնացածը ընդունելի է համարում: Հետագայում, ըստ Կարապետյանի, անհասկանալի ձևով տրանսֆորմացվեց դրա բովանդակությունը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը 6 կետ է առաջարկել:
«Այսինքն` ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս Հայաստանի իշխանությունը ցույց չի տալիս հստակ ռազմավարություն, նպատակ, ձեռագիր կամ քաղաքականություն: Տպավորություն է ստեղծվում, որ ուզում են իրենց ներկայացրած փաստաթղթի կամ պատասխանի էությունը փոխել»,- ասաց Կարապետյանը:
Քաղաքագետը հավելեց` այս հարցում էլ իրավիճակը բավական բարդ է, որովհետև ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր հարցերում, անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունն ում շահն է առաջ մղում և ինչ գերակայություններով է առաջ շարժվում:
Հիշեցնենք` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդմոն Մարուքյանը նախօրեին հայտնել էր Ադրբեջանին առաջարկված 6 կետերի բովանդակությունը: