https://arm.sputniknews.ru/20220514/sharzhumy-kasecrel-e-arcakhi-kargavitshaki-nshadzvoghn-ijecnelu-gvortsyntacy-ishkhan-saghateljan-42044438.html
Շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը. Իշխան Սաղաթելյան
Շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը. Իշխան Սաղաթելյան
Sputnik Արմենիա
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ շարժումը ստեղծել է միջազգային ճգնաժամ, այդ թվում` միջազգային գործընկերների համար։ 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T14:30+0400
2022-05-14T14:30+0400
2022-05-14T14:48+0400
հայաստան
իշխան սաղաթելյան
նիկոլ փաշինյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0e/42044824_0:246:1600:1146_1920x0_80_0_0_818574c67384705b8a75623823e21f04.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում նշաձող իջեցնելու հայկական կողմի գործընթացը։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում այս հայտարարությունն արեց շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։Նա նաև հայտնեց, որ շարժումը ստեղծել է միջազգային ճգնաժամ, այդ թվում` միջազգային գործընկերների համար։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0e/42044824_26:0:1587:1171_1920x0_80_0_0_a9c22f59dd1bcf2268b02e5a56d7c071.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իշխան սաղաթելյան, նիկոլ փաշինյան, արցախ
հայաստան, իշխան սաղաթելյան, նիկոլ փաշինյան, արցախ
Շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը. Իշխան Սաղաթելյան
14:30 14.05.2022 (Թարմացված է: 14:48 14.05.2022) «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ շարժումը ստեղծել է միջազգային ճգնաժամ, այդ թվում` միջազգային գործընկերների համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում նշաձող իջեցնելու հայկական կողմի գործընթացը։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում այս հայտարարությունն արեց շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և որ Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի»,– ասաց Սաղաթելյանը։
Նա նաև հայտնեց, որ շարժումը ստեղծել է միջազգային ճգնաժամ, այդ թվում` միջազգային գործընկերների համար։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։