00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրցե՞լ Իրանի հետ. Հայաստանի ցեմենտի գործարանները դեմ են օրինագծին

© Sputnik / Михаил ВоскресенскийՑեմենտի պարկեր են բեռնաթափում
Ցեմենտի պարկեր են բեռնաթափում - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2022
Բաժանորդագրվել
Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորն առաջարկում է չեղարկել մաքսատուրքը, որն օգնում է հայկական ցեմենտին մրցակցել էժան իրանական ցեմենտի հետ։ Երեք տարվա ընթացքում գործարանները չեն թարմացրել իրենց սարքավորումները։ Դրանց սեփականատերերը պատասխանում են՝ ներկայիս գներով դա անհնար է։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik, Արամ Գարեգինյան․ Հայկական ցեմենտը կարող է զրկվել իրանական ներմուծումից եկող պաշտպանությունից։ Նման առաջարկ է արել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
2019-ին ցեմենտի ներմուծման մաքսատուրքը սահմանվել է 14 հազար դրամի չափով, իսկ 2021-ին մաքսատուրքը սահմանվել է նաև կլինկերի (ցեմենտի կիսաֆաբրիկատներ) համար՝ 2 հազար դրամ մեկ տոննայի դիմաց։ Դա արվել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն։ Փոփոխությունները ժամանակին առաջարկել էր նույն Թունյանը։

Ինչի՞ համար էին շուկայի շուրջ պատնեշ սարքում

Իրանական ցեմենտի գինը ձեռնտու է էժան գազի ու էլեկտրաէներգիայի շնորհիվ, իսկ ցեմենտի ինքնարժեքում դրանք կազմում են 50-60 տոկոսը (քանի որ կրաքարը և այլ լեռնային ապարները պետք է վառարաններում այրվեն, իսկ ստացված կլինկերը մանրացվում ու վերածվում է ցեմենտի): Ռեսուրսային առավելությունների շնորհիվ Իրանը ցեմենտ է արտահանում նաև դեպի հարևան երկրներ։ Էժան ապրանքը, ընդ որում՝ բարեկամ երկրից, վատ չէ, բայց Հայաստանում կան ցեմենտի երկու գործարաններ (որոնք մնացել են խորհրդային ժամանակներից), որոնցում աշխատում է մոտ երկու հազար մարդ. նրանք կարող են չդիմանալ մրցակցությանը։
Շինարարության ոլորտում արձանագրվել է երկնիշ գնաճ. տնտեսագետը` ցեմենտի շուկայի մասին
Արգելակող տուրքի չափը որոշել են՝ հաշվարկելով հայկական ու իրանական ցեմենտի ինքնարժեքը։ Եռամյա վաղեմության հաշվարկներով՝ 14 հազար դրամի դեպքում ներկրված ու տեղական ապրանքը գնի առումով հավասար պայմաններում են հայտնվել։
2021 թվականին օրինագծի համաձայն մաքսատուրք են սահմանել նաև կլինկերների համար, որպեսզի ցեմենտի գործարանները շարունակեն մշակել իրենց հանքերը, ոչ թե պարզապես ներկրող կլինկերը մշակեն:

Ինչո՞ւ են առաջարկում չեղարկել

Այժմ Թունյանն առաջարկում է ցեմենտի մաքսատուրքը նվազեցնել տոննայի դիմաց 14 հազարից մինչև 5 հազար դրամ, իսկ կլինկերինը՝ չեղարկել, քանի որ վերջին մեկ-մեկուկես տարում Հայաստանում աճել են փոխադրման գները (վառելիքի պատճառով): Բացի այդ, Իրանն ինքն է կլինկերի արտահանման պատնեշային արգելք սահմանել (3 դոլար 1 կգ-ի դիմաց)։ Եթե տուրքը մնա նաև Հայաստանում, ապա, Թունյանի խոսքով, կրճատվում է իրանական ցեմենտի մրցունակությունը։ Այդ դեպքում, նրա կարծիքով, հայկական գործարանները կարող են բարձրացնել գները։
Նշենք, որ եթե 2020 թվականին մոտ 230 հազար տոննա իրանական ցեմենտ է Հայաստան ներկրվել, ապա 2021-ին՝ շուրջ 148 հազար տոննա։ Տեղական արտադրությունն աճել է՝ մոտ 715-ից դառնալով 853 հազար տոննա։

«Թող հոգ տանեն մեր մասին»

Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի խորհրդարանը մտահոգվում օտարերկրյա ապրանքների շահերի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հրազդանի ցեմենտի գործարանի բաժնետերերից Նիկոլայ Խաչատուրովը։
«Հետաքրքիր է՝ Իրանում նույնպե՞ս հոգ են տանում մեր արտադրության ու արտահանման մասին։ Ես քաղաքականությունից հեռու եմ, խոսում եմ զուտ տնտեսության և արդյունաբերության մասին»,- ավելացրեց նա։
Խաչատուրովը նշեց, որ վերջին երկու տարիներին լույսի, գազի ու դիզելի թանկացումների պատճառով հայկական ցեմենտը իրանականի պես թանկացել է։
«Միգուցե համեմատե՞նք, թե որքանով է Հայաստանում թանկացել իրանական ցեմենտը, և քանի տոկոսով՝ մեր ցեմենտը, հետո նոր խոսենք մաքսատուրքի մասին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ինքը բազմիցս ինքնարժեքի հաշվարկներ է ներկայացրել և՛ ԱԺ, և՛ կառավարություն՝ հիմնավորելով, որ գներն արդարացված են բարձրացվում։

Էժան ցեմենտ, էժան տնե՞ր

Խաչատուրովը համաձայն չէ, որ եթե տուրքը նվազեցվի, իսկ ցեմենտն էժանանա, ապա տներն էլ կէժանանան, քանի որ նորակառույց շենքերի պահանջարկը պահպանվում է հարկային արտոնությունների (եկամտահարկի վերադարձով) շնորհիվ, առավել ևս, որ այդ արտոնություններն ուզում են մինչև 2025 թվականը չեղյալ հայտարարել Երևանի համար, ու մայրաքաղաքի շատ բնակիչներ ուզում են հասցնել օգտվել դրանցից:
«Ինչու՞ կառուցապատողը պետք է նվազեցնի գինը, եթե գնորդները, միևնույն է, իր մոտ են գնում։ Ենթադրենք՝ նա ավելի էժան ցեմենտ գնեց, ու ի՞նչ։ Նա ավելի էժան բնակարաննե՞ր կկառուցի։ Իր շահույթի կհրաժարվի՞»,- ասաց նա։
Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Դրսից ներմուծվող արտադրանքից մատչելի կլինի. Արցախում ցեմենտի գործարան է բացվել
Նախագծի հիմնավորման մեջ Թունյանը նշել է էժանության օգտին ևս մեկ փաստարկ՝ ոչ միայն նորակառույցների, այլև հիվանդանոցների, մանկապարտեզների ու բյուջետային այլ կառույցների շինարարության համար (որպեսզի կապալառու աշխատանքներն ավելի էժան նստեն պետության վրա): Խաչատուրովը կրկնում է իր փաստարկը՝ իջեցնել գները (լույսի ու գազի թանկացումից հետո), նշանակում է՝ ի վնաս քեզ աշխատել։

Օգնիր ու պահանջիր

Այս մոտեցումը Թունյանն ու նրա գործընկերներն ուզում էին որպես հիմք դնել 2019 թվականին։ Պաշտպանելով տեղական արտադրությունը տուրքով՝ պատգամավորները հույս ունեին, որ գործարանները կհասկանան՝ օգնությունը մշտական չի լինելու, ու տեղական գործարանները պետք է վերազինեն իրենց արտադրությունը։ Եթե Իրանն ունի էժան գազ, ապա Հայաստանը կարող է Եվրոպայից էներգախնայող վառարաններ և այլ սարքավորումներ գնել (ինչը Իրանի համար խնդրահարույց է)։ Օրինագծում նման պահանջ չի գրանցվել, ամեն ինչ թողնվել է բիզնեսի խղճի վրա։ Գործարաններում պատասխանում են՝ ներկայիս գներով (և դրանց անկանխատեսելիության պայմաններում) նման խոշոր վարկեր վերցնելը խիստ վտանգավոր է։
Նշենք, որ օրինագիծը խորհրդարան է ներկայացվել մայիսի 11-ին ու քննարկվելու է երկու ամսվա ընթացքում՝ մինչ խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դատին հանձնելը:
Լրահոս
0