https://arm.sputniknews.ru/20220514/levvon-arvonjany-3-rd-teghy-gravec-bukharestum-anckacvats-mrcasharum--42058332.html
Լևոն Արոնյանը 3-րդ տեղը գրավեց Բուխարեստում անցկացված մրցաշարում
Լևոն Արոնյանը 3-րդ տեղը գրավեց Բուխարեստում անցկացված մրցաշարում
Sputnik Արմենիա
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար դոլար, հաղթողը կստանա 100 հազար դոլար: 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T22:43+0400
2022-05-14T22:43+0400
2022-05-14T22:48+0400
լևոն արոնյան
շախմատ
մրցաշար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28593369_0:158:3077:1889_1920x0_80_0_0_f4b72bf703e16564a46be2e9f0e5354b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բուխարեստում անցկացվող Superbet Chess Classic Grand Chess Tour-ի մրցաշարում գրավեց երրորդ տեղը:Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ և վաստակեց 5,5 միավոր: Նույն արդյունքը գրանցեցին նաև ամերիկացի Ուեսլի Սոն և ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։Հաղթողը որոշվեց թայ-բրեյքում՝ երեք գրոսմայստերների մասնակցությամբ։ Արագ շախմատի կանոններով անցկացված մրցության արդյունքներով հաղթեց Վաշիե-Լագրավը։Բացի Լևոն Արոնյանից, մրցաշարին մասնակցում էին ևս 9 գրոսմայստերներ` Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Լենիեր Դոմինգեսը (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե - Լագրավը (Ֆրանսիա) և Բոգդան-Դանիել Դյակը (Ռումինիա):Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար դոլար, հաղթողը կստանա 100 հազար դոլար:Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից Լևոն Արոնյանը ներկայացնում է ԱՄՆ-ն։Լևոն Արոնյանը Սերժ Սարգսյանին ասել է` որ դեպքում կվերադառնա Հայաստանի հավաքական
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28593369_174:0:2903:2047_1920x0_80_0_0_f11d187a5023a80fd33d4e09c8dd4637.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն արոնյան, շախմատ, մրցաշար
լևոն արոնյան, շախմատ, մրցաշար
Լևոն Արոնյանը 3-րդ տեղը գրավեց Բուխարեստում անցկացված մրցաշարում
22:43 14.05.2022 (Թարմացված է: 22:48 14.05.2022) Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար դոլար, հաղթողը կստանա 100 հազար դոլար:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բուխարեստում անցկացվող Superbet Chess Classic Grand Chess Tour-ի մրցաշարում գրավեց երրորդ տեղը:
Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ և վաստակեց 5,5 միավոր: Նույն արդյունքը գրանցեցին նաև ամերիկացի Ուեսլի Սոն և ֆրանսիացի
Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Հաղթողը որոշվեց թայ-բրեյքում՝ երեք գրոսմայստերների մասնակցությամբ։ Արագ շախմատի կանոններով անցկացված մրցության արդյունքներով հաղթեց Վաշիե-Լագրավը։
Բացի Լևոն Արոնյանից, մրցաշարին մասնակցում էին ևս 9 գրոսմայստերներ` Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Լենիեր Դոմինգեսը (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե - Լագրավը (Ֆրանսիա) և Բոգդան-Դանիել Դյակը (Ռումինիա):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար դոլար, հաղթողը կստանա 100 հազար դոլար:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից Լևոն Արոնյանը ներկայացնում է ԱՄՆ-ն։