https://arm.sputniknews.ru/20220514/inqnatip-sarkazm-e-iravakargi-nkatmamb-the-guardian-y-menq-enq-mer-sarery-filmi-masin-42012471.html
Ինքնատիպ սարկազմ է իրավակարգի նկատմամբ․ The Guardian-ը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին
Ինքնատիպ սարկազմ է իրավակարգի նկատմամբ․ The Guardian-ը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին
Sputnik Արմենիա
Բրիտանացի հեղինակավոր կինոքննադատ, The Guardian-ի սյունակագիր Փիթեր Բրեդշոուն գրել է 1969 թվականին նկարահանված հայտնի ֆիլմի գրախոսականը։ Ֆիլմը ցուցադրվում է... 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T09:55+0400
2022-05-14T09:55+0400
2022-05-14T09:55+0400
հրանտ մաթևոսյան
ֆիլմ
լոնդոն
կինոփառատոն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/18/33616644_149:0:1452:733_1920x0_80_0_0_86586ff884075de15183d4bf7812cf73.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հեռավոր սարերի լանջերին, 60-ականների «քաղաքակրթությունից» հեռու, հովիվներն իշխանության ու պետության մասին պատմող այդ գեղարվեստական գործում իրավապահներին կատաղության են հասցնում։Այս տողերով է գրող, սցենարիստ և առաջատար կինեմատոգրաֆիական մեկնաբան Փիթեր Բրեդշոուն The Guardian թերթի հերթական համարում սկսում իր գրախոսությունը հայկական հայտնի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին։ Ֆիլմը նկարահանել է Հենրիկ Մալյանը` Հրանտ Մաթևոսյանի պատմվածքի հիման վրա:Նշենք, որ «Դասականներ» սթրիմինգային ծառայությունը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը հեռարձակել է հայկական կինոյին նվիրված օրերի շրջանակում: Իսկ մայիսի 10-ից ֆիլմը սկսել են ցուցադրել Լոնդոնի ֆրանսիական մշակույթի ինստիտուտին կից Cine Lumiere կինոթատրոնում։«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի գրախոսական. հայկական աբսուրդի երգիծանքը հեգնում է Խորհրդային Միությունը» խորագրով հոդվածում Բրեդշոուն հատուկ գեղարվեստական երանգներով է փոխանցում ֆիլմի սյուժեն:«Այս ֆիլմում կա խորամանկ սրամտություն և փիլիսոփայական հումոր, որը յուրահատուկ սարկազմ է իրավակարգի ուժերի նկատմամբ»,- գրում է կինոքննադատը:«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը «Երևան» ամսագրի վարկածով բոլոր ժամանակների հայկական լավագույն ֆիլմ է ճանաչվել: Այն նաև հատուկ հիշատակման է արժանացել Սան Ռեմոյում 1976-ին:
լոնդոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/18/33616644_312:0:1289:733_1920x0_80_0_0_233dbf4a9090b0ecdc1d2e5d4dd16e07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրանտ մաթևոսյան, ֆիլմ, լոնդոն, կինոփառատոն, հայաստան
հրանտ մաթևոսյան, ֆիլմ, լոնդոն, կինոփառատոն, հայաստան
Ինքնատիպ սարկազմ է իրավակարգի նկատմամբ․ The Guardian-ը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին
Բրիտանացի հեղինակավոր կինոքննադատ, The Guardian-ի սյունակագիր Փիթեր Բրեդշոուն գրել է 1969 թվականին նկարահանված հայտնի ֆիլմի գրախոսականը։ Ֆիլմը ցուցադրվում է Լոնդոնի Cine Lumiere կինոթատրոնում:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հեռավոր սարերի լանջերին, 60-ականների «քաղաքակրթությունից» հեռու, հովիվներն իշխանության ու պետության մասին պատմող այդ գեղարվեստական գործում իրավապահներին կատաղության են հասցնում։
Այս տողերով է գրող, սցենարիստ և առաջատար կինեմատոգրաֆիական մեկնաբան Փիթեր Բրեդշոուն
The Guardian թերթի հերթական համարում սկսում իր գրախոսությունը հայկական հայտնի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին։ Ֆիլմը նկարահանել է Հենրիկ Մալյանը` Հրանտ Մաթևոսյանի պատմվածքի հիման վրա:
Նշենք, որ «Դասականներ» սթրիմինգային ծառայությունը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը հեռարձակել է հայկական կինոյին նվիրված օրերի շրջանակում: Իսկ մայիսի 10-ից ֆիլմը սկսել են ցուցադրել Լոնդոնի ֆրանսիական մշակույթի ինստիտուտին կից Cine Lumiere կինոթատրոնում։
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի գրախոսական. հայկական աբսուրդի երգիծանքը հեգնում է Խորհրդային Միությունը» խորագրով հոդվածում Բրեդշոուն հատուկ գեղարվեստական երանգներով է փոխանցում ֆիլմի սյուժեն:
«Այս ֆիլմում կա խորամանկ սրամտություն և փիլիսոփայական հումոր, որը յուրահատուկ սարկազմ է իրավակարգի ուժերի նկատմամբ»,- գրում է կինոքննադատը:
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը «Երևան» ամսագրի վարկածով բոլոր ժամանակների հայկական լավագույն ֆիլմ է ճանաչվել: Այն նաև հատուկ հիշատակման է արժանացել Սան Ռեմոյում 1976-ին: