https://arm.sputniknews.ru/20220514/hasnelu-enq-nran-vor-qaghaqy-kangni-dimadrutjun-sharzhumy-pvokhum-e-martavarutjuny-42047429.html
«Հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի». «Դիմադրություն» շարժումը փոխում է մարտավարությունը
«Հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի». «Դիմադրություն» շարժումը փոխում է մարտավարությունը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ` իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի մասին են վկայում վերջին օրերին տեղի ունեցող համատարած ձերբակալություններն ու... 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T15:41+0400
2022-05-14T15:41+0400
2022-05-14T15:41+0400
հայաստան
դիմադրություն շարժում
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41563721_0:0:1600:901_1920x0_80_0_0_b871935cd8406ecbbf34f9720be6bcd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը հաջորդ շաբաթվանից փոխում է մարտավարությունը։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։Սաղաթելյանը վստահեցրեց` պայքարը մեկ օրվա ու մեկ ուժի գործ չէ։ Բայց քանի որ հանրային պահանջը կա, այն պետք լիարժեք դրսևորվի։Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ` իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի մասին վկայում են վերջին օրերին տեղի ունեցող համատարած ձերբակալություններն ու կալանավորումները։«Բայց դա մեզ ավելի է ուժեղացնում։ Ինչքան բռնում են, այնքան ավելի ենք ավելանում»,– ասաց Սաղաթելյանը։Շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը. Իշխան ՍաղաթելյանՀիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41563721_168:0:1591:1067_1920x0_80_0_0_5cd2d50d312b3aa64adbd678c5dd2fa4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիմադրություն շարժում, իշխան սաղաթելյան
հայաստան, դիմադրություն շարժում, իշխան սաղաթելյան
«Հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի». «Դիմադրություն» շարժումը փոխում է մարտավարությունը
Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ` իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի մասին են վկայում վերջին օրերին տեղի ունեցող համատարած ձերբակալություններն ու կալանավորումները։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը հաջորդ շաբաթվանից փոխում է մարտավարությունը։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այո՛, հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի, որովհետև մենք արդեն դրա համար բավարար ուժ ունենք, պետք է նաև ընդգրկենք մեր բոլոր հայրենակիցներին»,– ասաց նա։
Սաղաթելյանը վստահեցրեց` պայքարը մեկ օրվա ու մեկ ուժի գործ չէ։ Բայց քանի որ հանրային պահանջը կա, այն պետք լիարժեք դրսևորվի։
Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ` իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի մասին վկայում են վերջին օրերին տեղի ունեցող համատարած ձերբակալություններն ու կալանավորումները։
«Բայց դա մեզ ավելի է ուժեղացնում։ Ինչքան բռնում են, այնքան ավելի ենք ավելանում»,– ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։