https://arm.sputniknews.ru/20220514/aleqsej-kudrinn-ajcelel-e-tsitsernakaberd-u-eghevni-tnkel-hishvoghutjan-purakum-42050607.html
Ալեքսեյ Կուդրինն այցելել է Ծիծեռնակաբերդ ու եղևնի տնկել Հիշողության պուրակում
Ալեքսեյ Կուդրինն այցելել է Ծիծեռնակաբերդ ու եղևնի տնկել Հիշողության պուրակում
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է... 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T17:20+0400
2022-05-14T17:20+0400
2022-05-14T17:24+0400
հայաստան
ծիծեռնակաբերդ
ալեքսեյ կուդրին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0e/42050036_0:109:2048:1261_1920x0_80_0_0_b644b5160298abf34d2be69b73a96f20.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:Նա ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Կուդրինն արծաթափայլ եղևնի է տնկել Հիշողության պուրակում։ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0e/42050036_85:0:1905:1365_1920x0_80_0_0_21ffbb38de1726e609a5b65e2223ac20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծիծեռնակաբերդ, ալեքսեյ կուդրին
հայաստան, ծիծեռնակաբերդ, ալեքսեյ կուդրին
Ալեքսեյ Կուդրինն այցելել է Ծիծեռնակաբերդ ու եղևնի տնկել Հիշողության պուրակում
17:20 14.05.2022 (Թարմացված է: 17:24 14.05.2022) ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով
Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ: Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։
Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Կուդրինն արծաթափայլ եղևնի է տնկել Հիշողության պուրակում։