https://arm.sputniknews.ru/20220513/ynddem-anhnazandneri-harucvel-e-12-qreakan-gvorts-meghadranq-arajadrvel-14-andzi-42020983.html
Անհնազանդության ակցիաների ժամանակ գրանցված դեպքերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի
Անհնազանդության ակցիաների ժամանակ գրանցված դեպքերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի
Sputnik Արմենիա
Ձերբակալված քաղաքացիներից մեկը, դատախազության տվյալներով, նախկինում մի քանի անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել ավազակության, ապօրինի զենքի գործադրմամբ... 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T18:02+0400
2022-05-13T18:02+0400
2022-05-13T19:26+0400
հհ դատախազություն
դիմադրություն շարժում
քրեական գործ
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41578281_0:39:1600:940_1920x0_80_0_0_c3650da01c96029a9d1b04d8ffa23012.jpg
ԵՐԵՎԱՆ 13 մայիսի – Sputnik. Երևանում ու մարզերում մայիսի 2-ից սկսված հավաքների, երթերի, անհնազանդության գործողությունների ընթացքում արձանագրված դեպքերով ընդհանուր առմամբ հարուցվել ու քննվում է 12 քրեական գործ, 1 դեպքով նախապատրաստվում են նյութեր:Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ հարուցված գործերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի, որոնցից 7-ը կալանավորվել են, մի քանիսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:Իսկ մայիսի 11-ի երթի ընթացքում Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքերը փակելու ակցիայի ժամանակ ձերբակալվել է մեկ քաղաքացի, որը, դատախազության տվյալներով, նախկինում մի քանի անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։Քրեական գործի նյութերով` նա, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սպառնալիքներ տալով փորձել է գլխով հարվածել նրանց:Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41578281_156:0:1579:1067_1920x0_80_0_0_c4d378734d9229be994715ba52d0b096.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, դիմադրություն շարժում, քրեական գործ, ընդդիմություն, իշխանություն
հհ դատախազություն, դիմադրություն շարժում, քրեական գործ, ընդդիմություն, իշխանություն
Անհնազանդության ակցիաների ժամանակ գրանցված դեպքերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի
18:02 13.05.2022 (Թարմացված է: 19:26 13.05.2022) Ձերբակալված քաղաքացիներից մեկը, դատախազության տվյալներով, նախկինում մի քանի անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել ավազակության, ապօրինի զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։
ԵՐԵՎԱՆ 13 մայիսի – Sputnik. Երևանում ու մարզերում մայիսի 2-ից սկսված հավաքների, երթերի, անհնազանդության գործողությունների ընթացքում արձանագրված դեպքերով ընդհանուր առմամբ հարուցվել ու քննվում է 12 քրեական գործ, 1 դեպքով նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին հայտնում է ՀՀ
գլխավոր դատախազությունը` հավելելով, որ հարուցված գործերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի, որոնցից 7-ը կալանավորվել են, մի քանիսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ որոշ մանրամասներ են ներկայացված նաև առանձին դեպքերի վերաբերյալ։ Այսպես` մայիսի 8-ին Երևան–Գյումրի ավտոերթի ընթացքում ավտոերթի մի խումբ մասնակիցների կողմից տարեց տղամարդկանց հարվածելու գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:
Իսկ մայիսի 11-ի երթի ընթացքում Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքերը փակելու ակցիայի ժամանակ ձերբակալվել է մեկ քաղաքացի, որը, դատախազության տվյալներով, նախկինում մի քանի անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։
Քրեական գործի նյութերով` նա, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սպառնալիքներ տալով փորձել է գլխով հարվածել նրանց:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։