https://arm.sputniknews.ru/20220513/teghakan-artadrutjan-parenamterqy-karvogh-e-tankanal-garnik-petrvosjan-42001218.html
Տեղական արտադրության պարենամթերքը կարող է թանկանալ. Գառնիկ Պետրոսյան
Տեղական արտադրության պարենամթերքը կարող է թանկանալ. Գառնիկ Պետրոսյան
Sputnik Արմենիա
Նախկին փոխնախարարը համոզված է, որ պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, սերմացուների, թունաքիմիկատների թանկացումը չի կարող չանդրադառնալ պարենամթերքի գների... 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T12:47+0400
2022-05-13T12:47+0400
2022-05-13T14:34+0400
հայաստան
մթերք
թանկացում
գառնիկ պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003531_0:111:1600:1011_1920x0_80_0_0_726f8fa06fa1ca4b95f9845a225af8ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղական արտադրության պարենամթերքի գները կարող են աճել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։Նրա խոսքով` Հայաստանը մի շարք մթերքների առումով տարիներ շարունակ եղել է ինքնաբավ, ինչն այսօր էլ է շարունակվում։ Մասնագետը շեշտեց` խոսքը կարտոֆիլի, հայկական կլիմայում աճող պտուղների, խաղողի, բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև որոշ անասնապահական մթերքների մասին է։Մենք էլ կդառնանք ներկրող. արտադրողները հաշվում են թուրքական էմբարգոյի վերացման վնասներըՊետրոսյանը նշեց, որ պարենային անվտանգության խնդրի լուծման համար Հայաստանը պետք է ապահովի ցորենի, բուսական յուղի, շաքարի և առաջին անհրաժեշտության այլ մթերքների պահուստային պաշարները:Նա նաև ընդգծեց, որ իշխանությունները պետք է օգնեն գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին սուբսիդիաներ տրամադրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003531_121:0:1544:1067_1920x0_80_0_0_285dfc8de16f476d33539a386621b1fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մթերք, թանկացում, գառնիկ պետրոսյան
հայաստան, մթերք, թանկացում, գառնիկ պետրոսյան
Տեղական արտադրության պարենամթերքը կարող է թանկանալ. Գառնիկ Պետրոսյան
12:47 13.05.2022 (Թարմացված է: 14:34 13.05.2022) Նախկին փոխնախարարը համոզված է, որ պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, սերմացուների, թունաքիմիկատների թանկացումը չի կարող չանդրադառնալ պարենամթերքի գների վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղական արտադրության պարենամթերքի գները կարող են աճել։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Ամբողջ աշխարհում գնալով ավելի է սրվում պարենամթերքի ապահովման խնդիրը, և բոլորը մտահոգված են այդ հարցով։ Գնաճ է նկատվում ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում։ Ցավով պետք է նշեմ` մեր երկրում տեղական արտադրության պարենամթերքի գները նույնպես կբարձրանան, քանի որ կտրուկ աճել են պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, սերմացուների, թունաքիմիկատների, ինչպես նաև սպասարկման և ծառայությունների գները։ Այս ամենը չի կարող չանդրադառնալ արտադրանքի ինքնարժեքի վրա»,– նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով` Հայաստանը մի շարք մթերքների առումով տարիներ շարունակ եղել է ինքնաբավ, ինչն այսօր էլ է շարունակվում։ Մասնագետը շեշտեց` խոսքը կարտոֆիլի, հայկական կլիմայում աճող պտուղների, խաղողի, բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև որոշ անասնապահական մթերքների մասին է։
Պետրոսյանը նշեց, որ պարենային անվտանգության խնդրի լուծման համար Հայաստանը պետք է ապահովի ցորենի, բուսական յուղի, շաքարի և առաջին անհրաժեշտության այլ մթերքների պահուստային պաշարները:
Նա նաև ընդգծեց, որ իշխանությունները պետք է օգնեն գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին սուբսիդիաներ տրամադրել։