https://arm.sputniknews.ru/20220513/shat-vtangavvor-fenvomen-e-qristine-grigvorjany-kvoch-e-anum-bacarel-atelutjan-khvosqy-42002330.html
Շատ վտանգավոր ֆենոմեն է. Քրիստինե Գրիգորյանը կոչ է անում բացառել ատելության խոսքը
Շատ վտանգավոր ֆենոմեն է. Քրիստինե Գրիգորյանը կոչ է անում բացառել ատելության խոսքը
Sputnik Արմենիա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ սոցիալական ցանցերում և հանրահավաքներում ագրեսիվ հռետորաբանությունը հանգեցնում է բռնության դրսևորումների։ 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T13:07+0400
2022-05-13T13:07+0400
2022-05-13T13:26+0400
հայաստան
քրիստինե գրիգորյան
հանրահավաք
ատելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003302_0:95:1600:996_1920x0_80_0_0_60918f77c75d54753f528f03bd905cbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը կոչ է անում բացառել ատելության խոսքը և ագրեսիվ հռետորաբանությունը։Նրա խոսքով` յուրաքանչյուրը պետք է կանխարգելի և դատապարտի սա։Հարցին, թե ինչո՞ւ Գրիգորյանը չի ներկայանում հավաքի որևէ վայր, նա պատասխանեց` ըստ անհրաժեշտության կորոշի, թե որ իրավիճակում լինի հավաքի վայրում։ Պաշտպանը վստահեցրեց` որևէ ակցիայի թեժ կետում հայտնվելու կաշկանդվածություն չունի։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003302_177:0:1600:1067_1920x0_80_0_0_69964c000b5ba9cb1cac53959a15ee1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քրիստինե գրիգորյան, հանրահավաք, ատելություն
հայաստան, քրիստինե գրիգորյան, հանրահավաք, ատելություն
Շատ վտանգավոր ֆենոմեն է. Քրիստինե Գրիգորյանը կոչ է անում բացառել ատելության խոսքը
13:07 13.05.2022 (Թարմացված է: 13:26 13.05.2022) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ սոցիալական ցանցերում և հանրահավաքներում ագրեսիվ հռետորաբանությունը հանգեցնում է բռնության դրսևորումների։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը կոչ է անում բացառել ատելության խոսքը և ագրեսիվ հռետորաբանությունը։
«Դուք էլ տեսնում եք, թե ինչ ատելության խոսք և ինչպիսի բևեռացում է հիմա տեղի ունենում սոցիալական հարթակներում, մամուլում։ Սա շատ վտանգավոր ֆենոմեն է, քանի որ ատելության խոսքը որքան ավելանում է, այնքան ավելանում են բռնության դեպքերը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` յուրաքանչյուրը պետք է կանխարգելի և դատապարտի սա։
Հարցին, թե ինչո՞ւ Գրիգորյանը չի ներկայանում հավաքի որևէ վայր, նա պատասխանեց` ըստ անհրաժեշտության կորոշի, թե որ իրավիճակում լինի հավաքի վայրում։ Պաշտպանը վստահեցրեց` որևէ ակցիայի թեժ կետում հայտնվելու կաշկանդվածություն չունի։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։