https://arm.sputniknews.ru/20220513/rd-n-ev-hapk-gvortsynkernery-chen-yndunum-arevmutqi-qajlery-lavrvov-42000034.html
ՌԴ-ն և ՀԱՊԿ գործընկերները չեն ընդունում Արևմուտքի քայլերը. Լավրով
ՌԴ-ն և ՀԱՊԿ գործընկերները չեն ընդունում Արևմուտքի քայլերը. Լավրով
Sputnik Արմենիա
Պետություններն անթույլատրելի են համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների ընդունումը։ 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T12:27+0400
2022-05-13T12:27+0400
2022-05-13T13:23+0400
ռուսաստան
սերգեյ լավրով
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/41994294_0:0:3129:1761_1920x0_80_0_0_286b27a99dc63c7938f68ad8f32b60ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու ՀԱՊԿ գործընկերները դեմ են Արևմուտքի միակողմանի գործողություններին, որոնք ուղղված են առևտրային և լոգիստիկ կապերի քայքայմանը: Տաջիկստանի մայրաքաղաքում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:«Մենք մեր բելառուսցի, ղազախստանցի և մյուս գործընկերների հետ քննարկեցինք այն միակողմանի գործողությունները, որոնք ուղղված են տնտեսական, առևտրային, լոգիստիկ, տրանսպորտային կապերի քայքայմանը։ Բոլորն ընդգծեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների անթույլատրելիությունը»,- ասել է Լավրովը լրագրողներին։Նրա խոսքով` Արևմուտքի երկրները փորձում են վնասելԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակում դաշնակցային հարաբերությունները՝ փորձելով ամրապնդել սեփական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում:«Մենք քննարկեցինք Կենտրոնական Ասիայի իրադրությունը` հաշվի առնելով այն փորձերը, որոնք մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ձեռնարկում են այդ տարածաշրջանի նկատմամբ»,- ասել է Լավրովը:Հնարավոր է` խոշոր ճգնաժամ լինի․ Մեդվեդևը` պատժամիջոցների հետևանքների մասինՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/41994294_159:0:2890:2048_1920x0_80_0_0_7bb3038bb48a4d308dcc2786810ad456.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ լավրով, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), պատժամիջոցներ
ռուսաստան, սերգեյ լավրով, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), պատժամիջոցներ
ՌԴ-ն և ՀԱՊԿ գործընկերները չեն ընդունում Արևմուտքի քայլերը. Լավրով
12:27 13.05.2022 (Թարմացված է: 13:23 13.05.2022) Պետություններն անթույլատրելի են համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների ընդունումը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու ՀԱՊԿ գործընկերները դեմ են Արևմուտքի միակողմանի գործողություններին, որոնք ուղղված են առևտրային և լոգիստիկ կապերի քայքայմանը: Տաջիկստանի մայրաքաղաքում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք մեր բելառուսցի, ղազախստանցի և մյուս գործընկերների հետ քննարկեցինք այն միակողմանի գործողությունները, որոնք ուղղված են տնտեսական, առևտրային, լոգիստիկ, տրանսպորտային կապերի քայքայմանը։ Բոլորն ընդգծեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների անթույլատրելիությունը»,- ասել է Լավրովը լրագրողներին։
Նրա խոսքով` Արևմուտքի երկրները փորձում են վնասելԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակում դաշնակցային հարաբերությունները՝ փորձելով ամրապնդել սեփական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում:
«Մենք քննարկեցինք Կենտրոնական Ասիայի իրադրությունը` հաշվի առնելով այն փորձերը, որոնք մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ձեռնարկում են այդ տարածաշրջանի նկատմամբ»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։