00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական կառավարման մեքենան անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար. Նիկոլ Փաշինյան

© Photo : Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը համոզված է, որ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման արդյունքում հանրությունն այլևս չի դժգոհի պետական համակարգի պարգևավճարներից։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Պետական կառավարման մեքենան 3 տարի ուսումնասիրելուց ու վերլուծելուց հետո ՀՀ կառավարությունը բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարման համակարգը համեմատելով ավտոմեքենայի հետ։

«Արձանագրել ենք, չնայած նաև գիտեինք, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ դետալներ, պակասող դետալներ, որ այդ մեքենան ժամանակակից պահանջներին չի համապատասխանում, անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն ավելի շատ է բենզին ծախսում` չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, երբեմն շրջադարձների վրա ենք պրոբլեմներ ունենում և այսպես շարունակ»,- ասաց Փաշինյանը։

Այդ խնդիրների վերացման համար կառավարությունը «Հանրային կառավարման բարեփոխումների» 2022-2024թթ ռազմավարություն է մշակել, որն այսօր հավանության արժանացրեց։
Վարչապետը նշեց, որ ռազմավարության իրականացման արդյունքում հանրության շրջանում կվերանա նաև պետական համակարգի պարգևավճարների վերաբերյալ դժգոհությունը։ Բայց մյուս կողմից, որպեսզի պետական համակարգում ներգրավվեն բարձր որակավորմամբ մասնագետներ, նրանք պետք է նաև պատշաճ վարձատրվեն։
«Բայց որպեսզի պատշաճ վարձատրությունը չափից ավելի մեծ բեռ չլինի պետական բյուջեի համար, պետք է այդ ծառայությունն իր չափերով օպտիմալ լինի։ Մենք անընդհատ ասում ենք, որ մեր պետական համակարգը գերծանրաբեռնված է, բայց որոշ տեղերում կան օղակներ, որտեղ մարդիկ չեն հերիքում աշխատանք անելու համար»,- ասաց վարչապետը։
Կառավարության անդամները չմանրամասնեցին ռազմավարությամբ նախատեսվող բարեփոխումները` նշելով, որ այն շատ ծավալուն փաստաթուղթ է։
Նշվեց միայն, որ ռազմավարությունը պարունակում է 3 հիմնական ուղղություն` կարողությունների զարգացում, ինովացիա և թվայնացում, կայուն և ռեսուրսարդյունավետ կառավարում:
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Իրան
Լրահոս
0